Դուբայում գործող Mashreq բանկը դադարեցնում է Ռուսաստանից ֆինանսական հաստատությունների վարկավորումը
![]() 1501 Չորեքշաբթի, 02 մարտի, 2022 թ., 18:26 Դուբայում տեղակայված Mashreq բանկը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների ամենահին մասնավոր բանկերից մեկը, դադարեցրել է ռուսական ֆինանսական հաստատությունների վարկավորումը՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված բարձր ռիսկերի պատճառով։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Ըստ նրանց՝ վերջին տարիներին Mashreq-ը զգալիորեն մեծացրել է իր միջազգային վարկային պորտֆելը զարգացող շուկաներում, այդ թվում՝ ռուսական ֆինանսական կառույցներին վարկեր տրամադրելով։ Ուկրաինայում ռազմական գործողությունների բռնկումից հետո բանկը որոշել է վերանայել ռիսկային քաղաքականությունը։ Reuters-ը նշում է, որ ավելի վաղ մերձավորարևելյան բանկերը չէին սահմանափակում իրենց ներկայությունը ռուսական ֆինանսական շուկայում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցների տակ ընկնելու մտավախության պատճառով: Միևնույն ժամանակ, աղբյուրներն ընդգծել են, որ Ռուսաստանից ֆինանսական կազմակերպությունների վարկավորումը դադարեցնելու որոշումը կայացվել է Mashreq-ի ղեկավարության կողմից՝ ռիսկերը նվազեցնելու նպատակով և պայմանավորված չէ ԱՄԷ-ի Կենտրոնական բանկի որևէ ցուցումով կամ առաջարկությամբ։ Նշվում է, որ Պարսից ծոցի արաբական երկրները, այդ թվում՝ ԱՄԷ-ն, չեզոք դիրք են գրավում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունում։ ԱՄԷ սուվերեն հիմնադրամը Mubadala-ն, որը մոտ 3 մլրդ դոլար է ներդրել ռուսական ընկերություններում, ինչպես նաև Աբու Դաբիի ներդրումային մարմինը, որը ՎՏԲ բանկի փոքրամասնության բաժնետոմսերի սեփականատերն է, ձեռնպահ են մնացել մեկնաբանություններից, թե արդյոք պատրաստվո՞ւմ են վերանայել իրենց քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ։ |

ԱՄՆ-ն կասեցրել է Իրաքին կանխիկ դոլարների մատակարարումը
280Երեկ, 23:44
Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
241Երեկ, 20:03
«ԵՄ դեսպանները հավանություն են տվել Ուկրաինային վարկ տրամադրելուն և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին»․ #Reuters
380Երեկ, 16:14
«ԵՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի առնվազն 23%-ը»․ Ալեքսեյ Շևցով
275Երեկ, 12:45
Ռուսաստանը կդադարեցնի ղազախական նավթի տարանցումը դեպի Գերմանիա «Դրուժբա» խողովակաշարով
545Երեկ, 00:13
Ճապոնիան վերացնում է մահացու զենքի արտահանման տասնամյակների սահմանափակումները
54621.04.2026, 23:53
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը
42621.04.2026, 22:37
ԵՄ-ն պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի նկատմամբ, բայց մեկ երկիր խոչընդոտում է
47421.04.2026, 21:38
