Ուկրաինան ազգայնացնում է երկրում գտնվող ռուսական ակտիվները

Ուկրաինայի Գերագույն Ռադան օրենք է ընդունել ամբողջ երկրում Ռուսաստանի Դաշնությանը, ռուսական ընկերություններին կամ Ռուսաստանի քաղաքացիներին պատկանող օբյեկտների հարկադիր բռնագրավման մասին։ Այս մասին ասվում է խորհրդարանի կայքում:
Ընդունված օրինագիծը նախատեսում է, որ ռուսական գույքի բռնագրավման մասին որոշումը կկայացնի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը՝ նախարարների կաբինետի առաջարկությամբ։ Այն պետք է ուժի մեջ մտնի Ուկրաինայի նախագահի հրամանագրով։
Նախարարների կաբինետի ներկայացումը պետք է պարունակի հարկադիր առգրավման ենթակա օբյեկտների ցուցակ՝ գույքի հասցեներով, ռուս սեփականատերերի անուններով, ինչպես նաև բռնագրավման պայմաններով:
Օրենքը թույլ է տալիս ազգայնացնել շարժական և անշարժ գույքը, փողը, բանկային ավանդները, արժեթղթերը, կորպորատիվ իրավունքները և ցանկացած այլ գույք, որը գտնվում կամ գրանցված է Ուկրաինայի տարածքում և ուղղակիորեն կամ փոխկապակցված անձանց միջոցով պատկանում են Ռուսաստանի Դաշնությանը և նրա ռեզիդենտներին:
Բռնագրավված գույքը կփոխանցվի մասնագիտացված պետական ձեռնարկություն։ Նման օբյեկտների նկատմամբ իրավունքների գրանցման գործընթացը չի դադարի նույնիսկ այն դեպքում, եթե դատարանը որոշի հայցը ապահովել ռուս սեփականատիրոջ շահերից:

Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
288Երեկ, 19:13
«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
59906.10.2026, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
23006.10.2026, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
26606.10.2026, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
28605.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
25805.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
53702.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
53302.10.2026, 16:06