Japan Airlines-ը կասեցրել է դեպի Մոսկվա չվերթների նոր տոմսերի ամրագրումը
![]() 1530 Հինգշաբթի, 03 մարտի, 2022 թ., 20:24 Japan Airlines-ը՝ ճապոնական խոշորագույն ավիափոխադրողը, կասեցրել է դեպի Մոսկվա ամենշաբաթյա չվերթների նոր տոմսերի ամրագրումը։ Այս մասին ասվում է ավիափոխադրողի՝ հինգշաբթի օրը հրապարակված հաղորդագրության մեջ։ Ընկերությունն այս որոշումը հիմնավորել է թռիչքների անվտանգության հետ կապված իրավիճակի համապարփակ գնահատմամբ՝ Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո։ JAL-ը մարտի 3-ին և 4-ին չեղարկել է նաև դեպի Մոսկվա և հետադարձ թռիչք դեպի Տոկիո։ Հինգշաբթի Japan Airlines-ը և ճապոնական All Nippon Airways ավիաընկերությունը հայտարարել են նաև ընդհանուր առմամբ 13 չվերթ ԵՄ երկրներ չեղարկելու մասին՝ անվտանգության նկատառումներից ելնելով Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով: Խոսքը դեպի Լոնդոն, Փարիզ, Հելսինկի, Ֆրանկֆուրտ, Բրյուսել թռիչքների մասին է։ Japan Airlines-ը նախկինում մի քանի անգամ չեղարկել է Տոկիոյից Մոսկվա թռիչքները՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Մինչ այդ դրանք արվում էին շաբաթական մեկ անգամ՝ պայմանավորված կորոնավիրուսային համաճարակի պատճառով ուղևորահոսքի նվազմամբ։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
