«Կա՛մ դուրս եկեք մեր հողից, կա՛մ նստեք բանակցությունների սեղան. ինչի՞ց եք վախենում». Զելենսկին՝ Պուտինին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արտասահմանյան լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի զինված ուժերին կոչ է արել լքել ուկրաինական հողը կամ նստել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների սեղանի շուրջ։
«Մենք չենք հարձակվում և չենք պատրաստվում հարձակվել Ռուսաստանի վրա: Մենք ՆԱՏՕ-ո՞ւմ ենք, ոչ: Մենք միջուկային զենք ունե՞նք, ոչ։ Ո՞ւմ պետք է երաշխիքներ տամ»,- նշել է Ուկրաինայի ղեկավարը։
Նա դիմել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին.
«Ի՞նչ եք ուզում մեզանից. դուրս եկեք մեր հողից: Եթե հիմա չես ուզում հեռանալ, նստիր ինձ հետ բանակցությունների սեղանի շուրջ, ես ազատ եմ։ Նստեք ինձ հետ, բայց ոչ 30 մետրի վրա, ինչպես Մակրոնի, Շոլցի դեպքում. ես հարևան եմ, պետք չէ ինձ պահել 30 մետրի վրա: Ես չեմ կծում։ Ես նորմալ մարդ եմ, նստեք ինձ հետ, խոսեք, ինչի՞ց եք վախենում»,- ընդգծել է Զելենսկին։

Թրամփը անտեսել է Ճապոնիայի վարչապետ Տակաիչիին ԱԽՏՀ գագաթնաժողովում (տեսանյութ)
1713:07
«Հայաստանի միակ փրկօղակը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն է»․ Հայկ Այվազյան
10509:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10508:18
«Արժեզրկում և ոչնչացնում է ամեն ինչ՝ փորձելով մաքրել իր դեմքը խարանից»․ Արմենուհի Վարդանյան
15403:06
«Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան
13802:06
«Ադրբեջանի պատմակեղծարարության դեմ բողոքելը ճիշտ է, բայց խիստ անբավարար»․ Արմեն Այվազյան
14201:12
«Առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը ոչ մի բան չունեն զիջելու»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
15400:48
«Հարցն այստեղ այլ է․ եթե չքվեարկեն, դու հրաժարական կտա՞ս»․ Հրայր Կամենդատյան
15700:48