Պուտինը հայտնել է՝ որքան փոխհատուցում կդրամադրվի զոհված զինծառայողների ընտանիքներին

Ուկրաինայում ռազմական գործողության ընթացքում զոհված բոլոր զինծառայողների ընտանիքի անդամներին կվճարվի 7 մլն ռուբլի, ինչպես նաև կսահմանվի հավելավճար՝ 5 մլն ռուբլու չափով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների բոլոր անդամները կստանան օրենքով նախատեսված միանվագ նպաստ՝ 7 միլիոն 421 հազար ռուբլի։ Յուրաքանչյուրի ընտանիքին կտրվի նաև ամսական դրամական փոխհատուցում։ Բայց անհրաժեշտ եմ համարում նաև հավելավճար սահմանել ՊՆ յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքի, գործողությանը մասնակցող զինծառայողներին և այլ իրավապահ մարմինների աշխատակիցներին՝ 5 մլն ռուբլու չափով»,- ասել է Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպմանը։ Նա հավելել է, որ գործողության ընթացքում վիրավորված զինծառայողները կստանան ապահովագրություն և միանվագ նպաստ նաև վնասվածքի, վիրավորումի կամ ուղեղի ցնցման դեպքում։ Եթե պայմանագրով ծառայող զինծառայողը վնասվածքի պատճառով ճանաչվի ոչ պիտանի, ապա նա կստանա միանվագ նպաստ 2 մլն 968 հազար ռուբլու չափով, իսկ հաշմանդամության դեպքում՝ ամսական դրամական փոխհատուցում»։

Թրամփը անտեսել է Ճապոնիայի վարչապետ Տակաիչիին ԱԽՏՀ գագաթնաժողովում (տեսանյութ)
1713:07
«Հայաստանի միակ փրկօղակը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն է»․ Հայկ Այվազյան
10509:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10508:18
«Արժեզրկում և ոչնչացնում է ամեն ինչ՝ փորձելով մաքրել իր դեմքը խարանից»․ Արմենուհի Վարդանյան
15403:06
«Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան
13802:06
«Ադրբեջանի պատմակեղծարարության դեմ բողոքելը ճիշտ է, բայց խիստ անբավարար»․ Արմեն Այվազյան
14201:12
«Առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը ոչ մի բան չունեն զիջելու»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
15400:48
«Հարցն այստեղ այլ է․ եթե չքվեարկեն, դու հրաժարական կտա՞ս»․ Հրայր Կամենդատյան
15700:48