Վարչապետն օտարերկրյա ընկերությունների հետ «չաթ» է անում, նրանց Հայաստան հրավիրում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով դրսից Հայաստան բիզնես տեղափոխելու հոսք է սկսվել: Մեծ մասը՝ ռուս-բելառուսական ընկերություններ, որոնք փախչում են իրենց երկրների նկատմամբ կիրառվող սանկցիաներից՝ հիմնականում IT ոլորտի ընկերություններ, որոնք Հայաստանից կարող են ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ աշխատել: Իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություններն այժմ այս ընկերություններին իրավաբանական խորհրդատվություն են մատուցում, թե ինչպես կարելի է Հայաստանում ընկերություն գրանցել, գործունեություն ծավալել։
Հետաքրքրվում են նաև ՀՀ քաղաքացիություն ստանալու հեռանկարով: Այս գործընթացը փորձում են խրախուսել նաեւ պետական մակարդակով՝ էկոնոմիկայի նախարարության կայքում դրսի ընկերություններին «կանչող» հայտարարություններ կան, սփյուռքի հանձնակատարի գրասենյակն ու էկոնոմիկայի նախարարությունն էլ են սրանով զբաղվում: Անգամ ասացին, որ վարչապետը որոշ օտարերկրյա ընկերությունների հետ «չաթ» է անում՝ նրանց Հայաստան հրավիրում: Ճիշտ պահվածքի դեպքում Հայաստանը կարող է անգամ շահել այս իրավիճակից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թրամփը անտեսել է Ճապոնիայի վարչապետ Տակաիչիին ԱԽՏՀ գագաթնաժողովում (տեսանյութ)
1713:07
«Հայաստանի միակ փրկօղակը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն է»․ Հայկ Այվազյան
10509:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10508:18
«Արժեզրկում և ոչնչացնում է ամեն ինչ՝ փորձելով մաքրել իր դեմքը խարանից»․ Արմենուհի Վարդանյան
15403:06
«Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան
13802:06
«Ադրբեջանի պատմակեղծարարության դեմ բողոքելը ճիշտ է, բայց խիստ անբավարար»․ Արմեն Այվազյան
14201:12
«Առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը ոչ մի բան չունեն զիջելու»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
15400:48
«Հարցն այստեղ այլ է․ եթե չքվեարկեն, դու հրաժարական կտա՞ս»․ Հրայր Կամենդատյան
15700:48