Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ռուսաստանն ու Ուկրաինան ապագայում կկապվեն բարեկամական թելերով». Մատվիենկո

«Ռուսաստանն ու Ուկրաինան ապագայում կկապվեն բարեկամական թելերով». Մատվիենկո
753
Ուրբաթ, 04 մարտի, 2022 թ., 17:36

Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կարծում է, որ ռազմական հատուկ գործողության ընթացքում «Կիևի ռեժիմից ազատագրվելուց» հետո Ուկրաինային և Ռուսաստանին կրկին կկապեն բարեկամությունը։
«Նրանք (ռուս զինծառայողները) կռվում են հանուն Ռուսաստանի, մեր երկրի և նրա քաղաքացիների անվտանգության, հանուն Դոնբասի երկրում խաղաղության։ Կռվում են Ուկրաինայի համար, որը ազատվել է Կիևի հակաժողովրդական ռեժիմից և նեոնացիստներից, որը նորից դառնալու է երկիր, որի հետ մենք կապված կլինենք բարեկամության և համագործակցության թելերով»,- ուրբաթ օրը լիագումար նիստում ասել է բանախոսը։ Նրա խոսքով՝ ռազմական գործողությունն իրականացվում է այնպես, որ «Ռուսաստանի համար սպառնալիք երբեք չգա Ուկրաինայի տարածքից»։