Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

#Cogent ինտերնետ-մատակարարը դադարեցրել է համագործակցությունը ռուսաստանցի հաճախորդների հետ

#Cogent ինտերնետ-մատակարարը դադարեցրել է համագործակցությունը ռուսաստանցի հաճախորդների հետ
1547
Ուրբաթ, 04 մարտի, 2022 թ., 23:54

Ամերիկյան Cogent Communications ինտերնետ մատակարարը դադարեցնում է համագործակցությունը ռուս հաճախորդների հետ, հայտնում է Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հրապարակման համաձայն՝ Վաշինգթոնում գտնվող ընկերությունը՝ աշխարհի խոշորագույն ինտերնետ-մատակարարներից մեկը, հաճախորդներին ասել է, որ դադարեցնում է համագործակցությունը ռուս հաճախորդների, այդ թվում՝ «Ռոստելեկոմի» հետ ուրբաթ Մոսկվայի ժամանակով 20։00-ից։ «Այս գործողությունը, հավանաբար, կհանգեցնի Ռուսաստանում ինտերնետի խափանումներին և որակի վատթարացման, թեև դա բավարար չի լինի, որպեսզի երկիրն անցանց մնա»,- ասել է աղբյուրը։
Հրատարակության համաձայն, ամերիկյան փրովայդերի որոշումը պայմանավորված է Ուկրաինայում տիրող իրավիճակով և Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներով։