Ի՞նչ սպասել բիզնեսների հնարավոր տեղափոխումից և ՀՀ բանկերում հաշիվներ բացելուց. «Փաստ»
![]() 797 Շաբաթ, 05 մարտի, 2022 թ., 10:18 ««Փաստը» տեղեկություններ է ստանում, որ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին ռուսաստանյան որոշ շրջանակներ ցանկանում են հաշիվներ բացել Հայաստանի բանկերում: Ըստ մեր աղբյուրների, բանկային համակարգը, որը բավական կայուն է, ինտենսիվ նախապատրաստությունների մեջ է: Մյուս կողմից՝ տեղեկություններ են շրջանառվում, որ մի շարք գործարարներ ցանկություն ունեն իրենց բիզնեսները տեղափոխել Հայաստան: Անդրադառնալով նշվածի հնարավորությանը, ինչպես նաև դրանց օգուտներին ու վնասներին՝ «Փաստի» հետ զրույցում տնտեսագետ Վարդան Բոստանջյանը հայտնել է, որ բիզնեսները տեղափոխելու մասին ինքը ևս տեղյակ է: «Մի որոշակի զանգված իր աշխատանքային գործունեությունը գոնե առաջիկայում Հայաստանում է տեսնում: Եվ նրանք կգան: Ցանկացած նման իրողություն մեր ՀՆԱ-ի մեծացմանը միտված գործոն է, ինչը բացասական հանգամանք չի կարող լինել: Բայց, բոլոր դեպքերում, տնտեսվարող սուբյեկտները պետք է ունենան անհրաժեշտ պայմաններ գործունեություն իրականացնելու համար: Ցանկալի է նաև, որ գործունեությունը ոչ թե առևտրային, այլ տեխնոլոգիական բնույթ կրի: Եթե այդ ներգաղթի պայմաններում փոքր-ինչ զարկ տանք տեխնոլոգիական բնույթի գործունեությանը, ես այս տեսանկյունից դրական միտումներ կտեսնեմ»: Նա շեշտեց նաև, որ արժեզրկված արժույթով ցանկացած գործունեություն խոցելի կլինի, ու այստեղ աշխատանքը շարունակողները, ամենայն հավանականությամբ, հաշվարկել են այդ ռիսկը՝ պահուստում ունենալով դոլար կամ եվրո: Ինչ վերաբերում է հաշիվներ բացելուն, նշվածի հնարավոր վտանգներին մասնավորապես մեր ազգային արժույթի տեսանկյունից, Բոստանջյանը նշեց, որ մեծ վտանգ չի տեսնում. «Իհարկե, որոշակի փոփոխություն մեր ազգային արժույթի կտրվածքով կարող է լինել, բայց դա երկրորդ պլան կմղվի՝ հաշվի առնելով վերոնշյալ գործունեությունների ծավալումը, դրանց ծավալների մեծացումը»: Մանրամասները թերթի այսօրվա համարում։ |

ԱՄՆ-ն կասեցրել է Իրաքին կանխիկ դոլարների մատակարարումը
266Երեկ, 23:44
Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
231Երեկ, 20:03
«ԵՄ դեսպանները հավանություն են տվել Ուկրաինային վարկ տրամադրելուն և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին»․ #Reuters
365Երեկ, 16:14
«ԵՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի առնվազն 23%-ը»․ Ալեքսեյ Շևցով
262Երեկ, 12:45
Ռուսաստանը կդադարեցնի ղազախական նավթի տարանցումը դեպի Գերմանիա «Դրուժբա» խողովակաշարով
538Երեկ, 00:13
Ճապոնիան վերացնում է մահացու զենքի արտահանման տասնամյակների սահմանափակումները
53921.04.2026, 23:53
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը
42021.04.2026, 22:37
ԵՄ-ն պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի նկատմամբ, բայց մեկ երկիր խոչընդոտում է
46821.04.2026, 21:38
