Բլինքենը համոզված է, որ Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանին
![]() 824 Շաբաթ, 05 մարտի, 2022 թ., 12:06 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը համոզված է, որ Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում։ Այս մասին նա ասել է BBC-ին տված հարցազրույցում։ Նա չի կարողացել նշել, թե որքան կտևի հակամարտությունը, սակայն պնդել է, որ Ուկրաինայի պարտությունն անխուսափելի չէ։ «Եթե Մոսկվայի մտադրությունն է փորձել ինչ-որ կերպ տապալել կառավարությունը և հաստատել սեփական խամաճիկային ռեժիմը, ապա 45 միլիոն ուկրաինացիներ այս կամ այն կերպ մերժելու են դա», – ասել է նա: Բլինքենի խոսքով՝ պատերազմը չի ընթանում այնպես, ինչպես ծրագրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պետքարտուղարը կրկնել է, որ ԱՄՆ-ը և մյուս դաշնակիցները մտահոգված են հակամարտության սրման վտանգով։ «Ավելի վատ, քան Ուկրաինայով սահմանափակվող պատերազմը, կարող է լինել միայն պատերազմ, որն էլ ավելի կսրվի և դուրս կգա նրա սահմաններից»,- ասել է նա: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
