«Բարձր ռուբլու փոխարժեքը բերում է դրամի արժեզրկման. ո՞ւմ շահն է պաշտպանում ՀՀ կառավարությունը». Ա. Ղազարյան

Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բարձր ռուբլու փոխարժեքը Հայաստանում բերում է դրամի արժեզրկմանը, հետևաբար հայաստանցիների համար շատ անբարենպաստ վիճակի։
Պատերազմից հետո առաջին աշխատանքային երկուշաբթի օրը ռուբլու փոխարժեքը Հայաստանում հասել էր 2 դրամի։ Այդ և հաջորդ օրը դրամ-դոլար փոխարժեքը պահպանվեց, քանի որ դոլարի մասսայական գնում ՌԴ քաղաքացիների կողմից Հայաստանում անիմաստ էր։
Ռուսաստանցիների համար Հայաստանում անիմաստ էր վաճառել իրենց 1 ռուբլին 2 դրամով և գնել դոլար։
Հիմա երբ ռուբլու փոխարժեքը անհասկանալիորեն բարձրացրել են մինչև 4,5 դրամ, տեսնում եք ինչ է կատարվում դոլարի փոխարժեքի հետ։ Ռուբլու կուրսը ճիշտ կլինի նորից ընկնի մինչև 1,5-2 դրամ, հակառակ դեպքում գնաճը անխուսափելի է։
Անհասկանալի է, ինչպես է ռուբլու փոխարժեքը այստեղ դարձել 4,5 դրամ, երբ այդքան ռուբլու հոսք կա մեր շուկա։ Սա նման է քաղաքական որոշման, որը ի շահ սեփական քաղաքացու չէ, այլ օտարի։
Ո՞ւմ շահն է պաշտպանում Հայաստանի կառավարությունը. սեփական աշխատող ժողովրդի՞, թե այլոց»:

Թրամփը անտեսել է Ճապոնիայի վարչապետ Տակաիչիին ԱԽՏՀ գագաթնաժողովում (տեսանյութ)
1713:07
«Հայաստանի միակ փրկօղակը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն է»․ Հայկ Այվազյան
10509:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10508:18
«Արժեզրկում և ոչնչացնում է ամեն ինչ՝ փորձելով մաքրել իր դեմքը խարանից»․ Արմենուհի Վարդանյան
15403:06
«Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան
13802:06
«Ադրբեջանի պատմակեղծարարության դեմ բողոքելը ճիշտ է, բայց խիստ անբավարար»․ Արմեն Այվազյան
14201:12
«Առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը ոչ մի բան չունեն զիջելու»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
15400:48
«Հարցն այստեղ այլ է․ եթե չքվեարկեն, դու հրաժարական կտա՞ս»․ Հրայր Կամենդատյան
15700:48