Աղի քանակի նվազեցումը կարևոր քայլ է մի շարք հիվանդությունների առաջացման ռիսկը կրճատելու համար. ԱՆ
![]() 466 Շաբաթ, 05 մարտի, 2022 թ., 13:51 Առողջապահության նախարարության համար գերակա խնդիր է ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) դեմ պայքարը: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում դրանք են բնակչության հիվանդացության և մահացության հիմնական պատճառը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը: 2020 թվականի պաշտոնական տվյալների համաձայն՝ ընդհանուր մահացության կառուցվածքում, առավել տարածված չորս ՈՎՀ-ից (արյան շրջանառության համակարգի հիվանդություններ՝ 47.3% (ԱՇՀՀ), չարորակ նորագոյացություններ 14,8% (ՉՆ), շաքարային դիաբետ՝ 1․3% (ՇԴ) և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններ՝ 1.1% (ԹՔՕՀ)) մահացությունը կազմում է շուրջ 70%։ Ապացուցողական բժշկության տվյալները վկայում են, որ ՈՎՀ զարգացումը պայմանավորված է ապրելակերպի առանձնահատկություններով, մասնավորապես՝ բնակչության ռիսկային վարքագծով (ծխախոտի օգտագործում, անառողջ սննդակարգ, կերակրի աղի չարաշահում, ալկոհոլի օգտագործում, ֆիզիկական թերակտիվություն և այլն)։ Հավելյալ աղի օգտագործումը հանգեցնում է զարկերակային հիպերտենզիայի, կաթվածների առաջացման, երիկամների ֆունկցիայի խանգարման և ընդհանուր առողջության վատթարացման: Միջազգային տվյալների համաձայն՝ բնակչության շրջանում տարեկան օգտագործվում է շուրջ 7 կգ աղ կամ աղային թանձրուկներ, որի արդյունքում օրգանիզմում նատրիումի քանակությունը գերազանցում է սահմանված նորմը: Հիմնվելով բազմաթիվ հետազոտությունների արդյունքների վրա՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս նվազեցնել օրական օգտագործվող աղի չափաբաժինը՝ հասցնելով այն մինչև 2-3 գրամի, որը 13%-ով նվազեցնում է սրտամկանի կաթվածների առաջացումը: Ըստ ԱՀԿ-ի՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը (օրական STEPS մեթոդաբանությամբ 2016-2017 թվականներին իրականացված հետազոտության տվյալներով՝ չափահաս բնակչության 35%-ը սնվելիս մշտապես կամ հաճախ աղ է ավելացնում սնունդին (տղամարդկանց 40.3% և կանանց 30.1%), իսկ 71%-ը տանը կերակուր պատրաստելիս մշտապես աղ է ավելացնում: Բնակչության 10-ից 3-ն օգտագործում է մեծ քանակությամբ վերամշակված աղի սնունդ: Բնակչության 21.5%-ը նշել է, որ շատ կամ չափից շատ աղ կամ աղային թանձրուկներ է օգտագործում: Աղի ընդունման նվազեցումը ԱՀԿ-ի կողմից ճանաչվում է որպես առաջարկվող ամենածախսարդյունավետ միջամտություններից մեկը, որն ուղղված է ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության նվազեցմանը: Ըստ ԱՀԿ-ի առաջարկությունների՝ բնակչության շրջանում աղի օգտագործման կրճատմանը կարելի է հասնել իրականացնելով ինչպես մի շարք ռազմավարական, այնպես էլ պրակտիկ տեղական միջոցառումներ: Այդ միջոցառումներից է, օրինակ՝ աղի օգտագործման նվազեցման համար նպաստավոր միջավայրի ստեղծումը, այդ թվում հասարակական սննդի հաստատությունների սեղաններից աղամանների հեռացումը: Մեր սննդակարգում աղի քանակի նվազեցումը կարևոր քայլ է սրտանոթային հիվանդությունների (հիպերտոնիայի, ինսուլտի, սրտի անբավարարության և սրտի այլ հիվանդությունների) և երիկամների քրոնիկ հիվանդության առաջացման ռիսկը կրճատելու համար: |

Բյուրեղավանում մեկ օրում գրանցվել է մոտ 30 կանչ․ 8 հոգի հոսպիտալացվել է (տեսանյութ)
017:24
«HPV թեստավորումը միայն ապահովագրվածների համար է»․ Անուշ Պողոսյան
65016.04.2026, 16:42
Օգտագործվող շաքարի զգալի մասը «թաքնված» է վերամշակված մթերքներում
62216.04.2026, 09:00
ԱՄՆ-ում բժիշկը սխալ օրգան է հեռացրել ու դարձել բուժառուի մահվան պատճառ
189715.04.2026, 21:02
Վարկով առողջապահություն. 102 մլն վարկ՝ ապահովագրության համակարգի համար. «Ժողովուրդ»
69015.04.2026, 09:00
«Տառասխալներով, սխալ հրամաններով կառավարում են բուժաշխատողներին»․ Գևորգ Գրիգորյան
50614.04.2026, 12:30
«Հերթական սուտը՝ նախարարի շուրթերից». Անուշ Պողոսյան
66213.04.2026, 13:06
«Ումի՞ց եմ վախենում, այդ ովքե՞ր են»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
93710.04.2026, 15:18
