Կիրակի, 15 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ռուսաստանը փաստացի հայտնվեց մասնակի շրջափակման մեջ». Արման Աբովյան

«Ռուսաստանը փաստացի հայտնվեց մասնակի շրջափակման մեջ». Արման Աբովյան
466
Կիրակի, 06 մարտի, 2022 թ., 11:48

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Ռուսաստանը փաստացի հայտնվեց մասնակի շրջափակման մեջ։ Աշխարհի խոշորագույն ավիաընկերությունները հայտարարել են, որ դադարում են իրենց աշխատանքը Ռուսաստանում։
Դրան գումարած չեղարկվում են լիզինգային պայմանագրերը ռուսական ավիաընկերությունների հետ և սա լրջագույն խնդիր է, քանզի ռուսական խոշոր ավիաընկերությունների (АЭРОФЛОТ, S7, Уральские Авиалинии, Победа և այլն) տրամադրության տակ գտնվող ինքնաթիռների 80 տոկոսը լիզինգային են։
Պարզ է, որ այս պարագայում Հայաստանը ունի բոլոր հնարավորությունները դառնալ տրանզիտային կենտրոններից մեկը ռուսական կողմի համար։ Ցավոք մեր «գերսուպերարեստավարժ» իշխանությունները թուրքերի և ադրբեջանցիների հետ զիլի-բիլի անելու տեղը տենցել «լայաղ» չարեցին լայնածավալ աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ, չնայած այսօրել ուշ չի։
Ի՞նչ է պետք անել։
Նվազագույնը տեղծել մաքսիմալ կոմֆորտ պայմաններ ռուսական և արտասահմանյան ավիաընկերությունների համար, այլ ոչ թե շուտ-շուտ «փող քերել» տրանզիտային հոսքերից և շտապ ընդլայնել հայկական օդանավակայանների տեխնիկական հնարավորությունները։
Մենակ չասեք «փող չկա», այս կարգի նախագծերի համար փող միշտ կգտնվի, նվազագույնը հրատապ ներդրումային ծրագրերի միջոցով»:

Աղբյուրը`   Արման Աբովյան