Զելենսկու գրասենյակը հերքել է Կիևից նրա մոտալուտ տարհանման մասին լուրերը
![]() 745 Կիրակի, 06 մարտի, 2022 թ., 17:30 Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հերքել է լուրերն այն մասին, թե Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան պատրաստվում են տարհանել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիին Կիևից։ Այս մասին հայտնում է Strana-ն։ «Նախագահ Զելենսկին անձամբ երբեք նման ընտրություն չի ունեցել՝ հեռանալ, թե մնալ»,- ասել է նա։ Ավելի վաղ The Sun թերթը գրել էր, որ ամերիկյան և բրիտանական հատուկ ջոկատայինները պատրաստվում են տարհանել Զելենսկին Ուկրաինայից։ Մինչ այս The Washington Post-ը հայտնել էր, որ Միացյալ Նահանգների իշխանությունները պատրաստ են օգնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հեռանալ Կիևից։ Ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաները հրապարակման մեկնաբանության մեջ նշել են, որ ԱՄՆ ղեկավարությունը պատրաստ է օգնել Ուկրաինայի առաջնորդին տարհանել Ուկրաինայի մայրաքաղաքից, որպեսզի «նա գերի չընկնի կամ չսպանվի ռուսական զորքերի առաջխաղացման հետևանքով»։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ վերջին օրերին ԱՄՆ պաշտոնյաները Զելենսկու հետ քննարկել են «անվտանգության տարբեր հարցեր, այդ թվում՝ ամենաանվտանգ վայրերը նրա համար՝ ապահովելու նպատակով կառավարության շարունակականությունը»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
