Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Պատրա՞ստ է արդյոք Հայաստանը տարածաշրջանից Ռուսաստանի քաղաքական և ռազմական նահանջին». Աղասի Ենոքյան

«Պատրա՞ստ է արդյոք Հայաստանը տարածաշրջանից Ռուսաստանի քաղաքական և ռազմական նահանջին». Աղասի Ենոքյան
1184
Երկուշաբթի, 07 մարտի, 2022 թ., 11:24

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը գրում է. «Ռուսաստանի ճգնաժամի պատճառով Հայաստանը լցվել է ռուսներով և բոլորը քննարկում են, թե ինչպես օգտագործեն այս հնարավորությունը։

Բայց հնարավորությունից բացի այս ճգնաժամը նաև խոշորագույն ռիսկեր է պարունակում։ Սովորաբար նման դեպքերում, երբ փլուզվում է իր կայսրությունը կամ առաջանում է փլուզման վտանգ, Ռուսաստանը ետ է քաշվում և պատրաստվում ռեսթարթի։ Այդպես եղավ 1918-ին, 1992-ին, երբ Ռուսաստանը, իր բանակով-բանով, ետ գնաց Մոսկվա։ Այդ տարիներին չունեինք պետականություն և ամեն ինչին արձագանքում էինք հընթացս ու անկախություն ձեռք բերելուն զուգահեռ ունեցանք նաև խոշորագույն կորուստներ։

Այժմ ունենք պետություն, Սահմանադրություն, հանվանե՝ նաև դիվանագիտություն։ Պատրա՞ստ է արդյոք Հայաստանը տարածաշրջանից Ռուսաստանի քաղաքական և ռազմական նահանջին։ Որպես Պլան Բ՝ թուրքերի հետ «բարեկամություն» չառաջարկել»։

Աղբյուրը`   Աղասի Ենոքյան