Կիրակի, 15 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Սա ևս մի նոր փորձանք է Եվրոպայի համար»․ Հայրապետ Արիստակեսյան

«Սա ևս մի նոր փորձանք է Եվրոպայի համար»․ Հայրապետ Արիստակեսյան
634
Երեքշաբթի, 08 մարտի, 2022 թ., 03:24

Արցախյան առաջին ազատամարտի մասնակից Հայրապետ Արիստակեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվրոպայի ազոտական պարարտանյութերի հիմնական մատակարարը հանդիսանում է Ռուսաստանը։ Այսպիսի պատժամիջոցները ստիպելու են Ռուսաստանին հրաժարվել ազոտական պարարտանյութեր մատակարարել Եվրոպական երկրներ։
Բացի դա, ամիյակային բոլոր տիպի պարարտանյութերը ստացվում են ռուսական գազից, որը մատակարարվում է դեպի Եվրոպա։ Գազի գնի նման աճը սպառնում է ամիյակային պարարտանյութերի գնի կտրուկ ու անգամների հասնող աճ։ Ամիյակային ու ազոտական պարարտանյութերի պակասը, որն իսկապես այլ տեղերից բավարարելն անհնարին է, բերելու է բերքատվության նվազման, որի կանխատեսելի սահմանը այսօրվա դրությամբ 30% է։
Ուկրաինան այսօր սպառնաց, որ Եվրոպայի նման կրավորական կեցվածքի դեպքում ստիպված է լինելու Ուկրաինայի տարածքով Եվրոպա մտնող ռուսական գազը փակել, որպեսզի ներգործի Եվրոպական երկրների քաղաքական որոշումների վրա։ Սա ևս մի նոր փորձանք է Եվրոպայի համար։
Մոտենում է գարնանացանի ժամանակը, իսկ նման պայմաններում Ուկրաինայում գարնանացանը սկսելը լրիվ բացառվում է, իսկ դա իր հերթին նշանակում է, որ հացահատիկի ու բուսական յուղի արտադրության համար անհրաժեշտ կուլտուրաներ չեն ցանվի։
Ամենահամեստ հաշվարկներով այս աշնանը Եվրոպան կունենա պարենային մթերքների 30-32% պակաս։
Ես չգիտեմ՝ սա նեյտրոնային, թե ատոմային ռումբի էֆեկտ կունենա Եվրոպայում։
Դե ինչ, հարգելի եվրոպացիներ, բարի գալուստ դեպի քեռի Սեմի լայն բացված գրպան»։