Եվս մեկ ռուս օլիգարխ է դեմ արտահայտվել պատերազմին

2454
Երեքշաբթի, 08 մարտի, 2022 թ., 00:18
Եվս մեկ ռուս օլիգարխ՝ NLMK Group պողպատագործական ընկերության սեփականատեր Վլադիմիր Լիսինը կոչ է արել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով Լիսինի հայտարարությանը։
Լիսինը նամակ է ուղարկել կոնցեռնի աշխատակիցներին, որը տեղադրվել է սոցիալական ցանցերում։ Ռուս միլիարդատերը ասել է, որ Ուկրաինայում մարդկային կորուստները ողբերգություն են, որը դժվար է արդարացնել կամ բացատրել։
Նա դիվանագիտական բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորման հասնելու կոչ է արել՝ հույս է հայտնելով, որ պատերազմը շուտով կավարտվի։
Կոնցեռնի ներկայացուցիչը հաստատել է սոցցանցերում տեղադրված նամակի իսկությունը։

«Հիմարությունների շարքից է․ խոսում են՝ խոսելու համար»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
1911:36
«Առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորին տեղափոխել են Թևանյանի խցից»․ «Մայր Հայաստան»
7011:00
Քննարկվում է 2027թ․ պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը (տեսանյութ)
6210:54
Ընդդիմադիր խմբակցությունները, մեկը մյուսի հետևից, 20 րոպե ընդմիջում խնդրեցին (տեսանյութ)
6210:36
«Ի՞նչ կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»․ Մարիաննա Ղահրամանյան
7010:30
Պուտինն ու Սի Ծինփինը հանդիպել են ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում (տեսանյութ)
12110:13
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6810:00
«Ռուսաստանը դարձել է համաշխարհային ռեկորդակիր՝ իր դեմ սահմանված պատժամիջոցների թվով»․ Պուտին (տեսանյութ)
12309:54