Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Մուրադովի դեմ կիրառված պատժամիջոցների պատճառը հայտնի է․ «Հրապարակ»

Մուրադովի դեմ կիրառված պատժամիջոցների պատճառը հայտնի է․ «Հրապարակ»
860
Երեքշաբթի, 08 մարտի, 2022 թ., 09:18

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Արցախում տեղակայված ռուս խաղաղարարների զորամիավորման նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովը Ուկրաինայի դեմ պատերազմում առանցքային դերակատարում ունի՝ նա ղեկավարում է Լուգանսկում և Դոնեցկում ռազմական հատուկ գործողությունները:

Սրանով է պայմանավորված, որ Մուրադովի նկատմամբ նույնպես Եվրամիության կողմից պատժամիջոցներ կիրառվեցին՝ Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների, գործարարների, լրագրողների հետ նույն ցանկում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում