Կիրակի, 15 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Կեղծիքն է լափելու երկիրը». Վարդ Սիմոնյան

«Կեղծիքն է լափելու երկիրը». Վարդ Սիմոնյան
612
Երեքշաբթի, 08 մարտի, 2022 թ., 16:36

Լրագրող Վարդ Սիմոնյանի գրառումը. «Կեղծիքը, հենց կեղծիքն է լափելու երկիրը։ Հազարավոր իր որդիներին 30 տարի հողի համար զոհաբերած երկիրը չի մշակում իր վարելահողերի 50 տոկոսը։ Պարենային անվտանգությունից օրնիբուն ճառող երկիրն այսօր իսկի 25 տոկոսով չի կարողանում ծածկել իր հացի պահանջարկը։ Հայաստանի ուղիղ կեսն անապատանում է, այն դեպքում, երբ լեռնային բարձրադիր գոտին հենց հացահատկի ցանքատարածությունների համար իդեալական տարածք է։ Հիմա, այս խառնակ ժամանակներում, ով է հաց տալու, որ Հայաստանն ուտի։ Թշնամին մեզ համար ավելորդ շռայլություն է, երբ մենք ինքնակործանման մեր ուրույն ճանապարհն ունենք։

P. S. Էդքանից հետո էլ՝ թե բա մենք ենք ցորենի հայրենիքը․․․․»:

Աղբյուրը`   Վարդ Սիմոնյան