«ՀՀ-ի առաջընթացի հնարավորությունը՝ մոտեցող համաշխարհային ճգնաժամի պայմաններում». Կարեն Ադոնց
![]() 524 Երեքշաբթի, 08 մարտի, 2022 թ., 13:42 Տնտեսագետ Կարեն Ադոնցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄՈՏԵՑՈՂ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ 2008-2009թթ. ճգնաժամի խթանիչը ոչ թե ֆինանսական համակարգերի փլուզումն էր, այլ՝ էներգակիրների և ռեսուրսների գների առաջանցիկ դինամիկ աճը, որը, ի վերջո, հանգեցրեց վճարունակ պահանջարկի աճի կասեցման, ապա նաև անկման։ Նավթի բարելի գնի պիկն այդ ժամանակ եղել է 147,5$։ Այս պահին նավթի մեկ բարելի գինը մոտեցել է 130$-ի։ 2008-2009թթ. և այսօր նշմարվող ճգնաժամերի տարբերությունն էական է։ Առաջին դեպքում (2008-2009թթ.) համաշխարհային տնտեսությունը կարճ ժամանակահատվածում կորցրեց բորսաներում սպեկուլյատիվ գործարքներով փչված պահանջարկի հսկայական ծավալ։ Սպասվող ճգնաժամը (եթե աշխարհաքաղաքական սրացումները, էներգակիրների և ռեսուրսների գների աճը եղան շարունակական և տևական), արդեն գոյություն ունեցող բարձր գնաճի պայմաններում, լինելու է ոչ թե «սպեկուլյատիվ», այլ «ֆունդամենտալ», այսինքն՝ «վառվելու» է ոչ թե «արհեստական փչված պահանջարկը», այլ «իրական, հիմնարար պահանջարկը»։ 2008-2009թթ. ճգնաժամը հասունացավ արագ և հաղթահարվեց համեմատաբար արագ։ Սպասվող ճգնաժամի հասունացումն ու հաղթահարումը տևելու է անհամեմատ երկար և լինելու է անհամեմատ ծանր։ Դիմակայելու և առաջընթաց ապահովելու ի՞նչ տարբերակ ունի Հայաստանը։ Գուցե զավեշտալի թվա, բայց մեր ցածր կենսամակարդակը դիմակայելու բուֆերներից մեկն է։ Բարեկեցիկ տնտեսությունները պետք է դեռ «գլորվեն» ներքև, որ «սթափվեն»։ Իսկ մենք, վաղուց ներքևում ենք (ճիշտ է առանց «սթափվելու», բայց «հատակին» շատ մոտ)։ Առավել բարդ է մեզ համար, այս խառն ու անկանխատեսելի իրավիճակում, առաջընթաց ապահովելը (իրական զարգացում)։ Դրա համար եղած հենքի վրա, լրիվ նոր որակի ու նոր առաջնայնություններով տնտեսություն է պետք կառուցել՝ «ԿԱՌՈՒՑԵ՛Լ»։ Ո՞րն է տրամաբանությունն իմ առաջարկած 3 առաջնային քայլերի։ 1. Փոխել կապիտալի շուկայի և կորպորատիվ օրենսդրությունը։ 2. Ստեղծել «համահայկական բաց բաժնետիրական ընկերություն» առանձին օրենքով։ 3. Կառուցել 50 արդյունաբերական գոտի՝ հավաքովի արտադրամասերով, անհրաժեշտ ենթակառուցվածքներով։ Սրանք «կախարդական փայտիկներ» չեն՝ սրանք միայն «հենասյուներ» են, առանց որի ձեր «երազած» նոր սրնթաց տնտեսությունը չի կառուցվի։ Մնացած բազմաթիվ անհրաժեշտ «քայլերի» մասին խոսելը՝ ոչ մասնագիտական ու գործնական դաշտում, ապարդյուն եմ համարում։ «Նոր տնտեսություն» կառուցելը պետք է լինի մեր բաղձալի երազանքը. այդտեղ է մեր «ինքնավստահության» ու «հաջողության» միակ աղբյուրը։ Պետությունները, լայն իմաստով, երեք համազոր նպատակներ ունեն, որոնք, ի դեպ, զետեղված են նաև մեր սահմանադրության մեջ. • Անվտանգություն, • Բարեկեցություն, • Սոցիալական ապահովություն։ Սրանցից մենք այսօր, ո՞րը կարող ենք երաշխավորել։ Ո՛չ մե՛կը։ Այ դրա մասին մտածեք՝ երեքի հիմքում էլ տնտեսությունն է»։ Աղբյուրը` Կարեն Ադոնց |

«Կարո՞ղ է տնտեսությունը զարգանալ, եթե աճում է ոչ թե ստեղծված արժեքի, այլ պարտքի հաշվին»․ Դավիթ Անանյան
52512.03.2026, 03:06
Ադրբեջանը ցանկանում է ավելացնել գազի մատակարարումը ԵՄ
143911.03.2026, 20:31
«Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Փաշինյանի իշխանության օրոք կատարվող թալանի»․ Մեսրոպ Առաքելյան
62411.03.2026, 16:24
«Այս մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 000 000 000+ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը»․ Արմեն Աշոտյան
62811.03.2026, 14:36
«Բայց մոռանում են ասեն, որ 2018-2025-ին պետական պարտքն աճել է 7 միլիարդ դոլարով»․ Արմեն Եղիազարյան
41111.03.2026, 13:12
2 ամսում Տավուշի մարզպետարանում ավելի քան 15 միլիոն դրամ պարգևավճար է բաժանվել. «Հրապարակ»
44511.03.2026, 09:12
«Իրադարձությունների զարգացումները կարող են բերել ՀՀ եկող պարենային ուղիների խափանման կամ թանկացման». Հայկ Խանումյան
75710.03.2026, 02:06
Իրանը շարունակում է նավթ տեղափոխել Հորմուզի նեղուցով. #Bloomberg
198110.03.2026, 00:25
