Կիրակի, 15 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Մենք գների կտրուկ բարձրացում միշտ ենք տեսնում». Ռուբեն Ստեփանյան

«Մենք գների կտրուկ բարձրացում միշտ ենք տեսնում». Ռուբեն Ստեփանյան
512
Չորեքշաբթի, 09 մարտի, 2022 թ., 02:12

Թորակալ վիրաբույժ Ռուբեն Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Զարմանալու ոչինչ չկա։ Մենք գների կտրուկ բարձրացում տեսնում ենք միշտ։ Որովհետև մարդկանց հոծ զանգվածի համար կյանքի կարգախոս է՝ «չտեսավ պատից կախ, տեսավ ճակատից կախ»։ Ու պահանջարկի բարձրացումը ստեղ կապ չունի։ Նորմալ երկրներում Նոր տարվա շեմին, չնայած պահանջարկի բարձրացմանը, ապրանքների գները չեն հասնում աստղաբաշխական թվերի՝ ի տարբերություն մեր երկրի։ Մի ամիս է Լուսակերտի թռչնաֆաբրիկան դռներ է ջարդում, թե ձուն շատ էժան է, ձեռնտու չէ այլևս։ Սա այն դեպքում, երբ մեկ տարի առաջ գերշահույթ են ստացել ու ձայները դուրս չէր գալիս, նայեք ձվի գինն անցած տարվա մարտ ամսին։ Ամռանը տաքսիների գներն ո՞վ էր հասցրել երկինք։ Էլի նույն անբարեխիղճ աշխատանքի շնորհիվ չէ՞ր։ Երբեք Գյումրիում տան ամսեկան վարձը չի եղել 150 000-ից բարձր։ Հիմա հասել է ընդհուպ 500 000-ի։ Հա, ասենք թե մեկ ամիս մնացին։ Հետաքրքրվելու են, իմանան, որ ուռճացված գներ են, թողնելու են գնան ուրիշ երկիր։ Օրինակ՝ Վրաստան և Թուրքիա։ Ի՞նչ է, մտածում եք Վանը կամ Ռիզեն աշխատելու համար ավելի անհարմար են, քան Երևանն ու Գյումրին»։

Աղբյուրը`   Ռուբեն Ստեփանյան