«Ադրբեջանը ռիսկ չի անի մտնել Սյունիք». Արթուր Դանիելյան
![]() 379 Երեքշաբթի, 08 մարտի, 2022 թ., 18:54 «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի գրառումը. «Անցած տարի լրատվականների էջերը ցնցեց Իրանի ԱԳ նախկին նախարար Զարիֆի «արտահոսած» հարցազրույցը, որտեղ նա պնդում էր, որ միջուկային գործարքի գլխավոր հակառակորդը Ռուսաստանն է: Իրանի ԱԳՆ-ն Զարիֆի խոսքերը չհերքեց, բայց հայտարարեց, որ դա նախարարի անձնական կարծիքն է: Մեկ տարի անց՝ այսինքն՝ այս տարվա մարտի 4-ին, երբ միջուկային ծրագրի շուրջ բանակցող բոլոր կողմերն արձանագրեցին, որ ամեն ինչ պատրաստ է գործարքի կնքմանը, Մոսկվան նորից խափանեց գործընթացը՝ ինչ-որ անհեթեթ գրավոր երաշխիքներ պահանջելով: Նույն օրն Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իր, արդեն հայտնի դարձած տեքստը հրապարակեց, որտեղ աջակցությունն էր հայտնել Ուկրաինային և Զելենսկուն և պնդել էր, որ այդ պատերազմը սատանիստների գործն է: Ահմադինեժադը հաճախ է հղում անում Խոմեյնիի այն խոսքերին, որ՝ ԱՄՆ-ն մեծ սատանան էր, իսկ ԽՍՀՄ-ը՝ փոքրը: Նա ակնհայտորեն մինչ օրս չի ներել ռուս «գործընկերներին», որոնք Քոչարյանի օրոք հասան նրան, որ Իրանից Հայաստան ձգվող գազատարի տրամաչափը երկու անգամ փոքրանա, որպեսզի բացառվի Հայաստանով իրանական գազի տարանցման տարբերակը: Քանի որ Եվրոպայում գազի գինն արդեն հասնում էր $3,500-ի, աշխարհի խոշորագույն գազային պաշարներն ունեցող Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները հանելու գործընթացը, ըստ երևույթի, շուտով կավարտվի: Այդ գազը Եվրոպա հասնելու երկու ճանապարհ ունի՝ Սիրիա և Հայաստան: Երկու երկրներում էլ ռուսական արգելափակիչ ռազմական բազա կա: Սիրիայում այդ բազայի հիմքերն այս պահին շատ ամուր են, իսկ Հայաստանում՝ բավականին փխրուն: Հետևաբար, Մակրոնը ոչ թե Բաշար Ասադին է կանչել Փարիզ, այլ՝ Նիկոլ Փաշինյանին: Վաղը՝ մարտի 9-ին, Փաշինյանը պետք է մեկնի Փարիզ, որտեղ, ըստ ամենայնի, իր առաջ դնելու են ընտրություն՝ կա՛մ ռուսների հետ ես, կա՛մ մեր (ասել է թե՝ եվրոպացիքի): Իրադարձությունների այս շղթայում տեղի ունեցավ միջադեպ Երասխում, որի ընթացքում սպանվեց մեր մի զինվոր: Սա էլ Մոսկվայի «հրավերն» էր Փաշինյանին, որ նա հանկարծ չմոռանա՝ ով է իր պապան: Այդ հարձակումը նաև հիշեցում էր Իրանին այն մասին, որ Ադրբեջանը կարող է ամեն պահին մտնել Սյունիքը, կտրել ու փակել իրանական գազի տարանցման հարցը: Ես կարող եմ արդեն կանխագուշակել նաև ռուսական կողմի ապագա անգործության արդարացումները, կասեն՝ եթե դուք մեզ Ուկրաինայում չեք սատարում, ինչո՞ւ ենք մենք պարտավոր սատարել ձեզ Սյունիքում: Սակայն ես վստահ եմ, որ Ադրբեջանը ռիսկ չի անի մտնել Սյունիք: Իրանի հեղափոխության պահապանների կորպուսն անընդհատ կրկնում է, որ չի հանդուրժի սիոնիստական ռեժիմն իր հյուսիսում, և որ ՀՀ սահմանները պետք է անխախտելի լինեն: «Սիոնիստական ռեժիմի» առաջխաղացումը դեպի Սյունիք միանշանակ վերջին կաթիլն է լինելու: Հ. Գ. Իմիջիայլոց, կարո՞ղ եք գուշակել, որ երկիրն է աշխարհի ամենախոշոր գազ արտադրողը: Արդեն պիտի որ կարողանաք: Այո՛, դա, իհարկե, ԱՄՆ-ն է: Երկրորդ ու երրորդ տեղում գտնվող ՌԴ-ն ու Իրանն իրար հետ ավելի քիչ են արտադրում, քան, Խոմեյնիի ասած, մեծ Սատանան՝ ԱՄՆ-ն: Ո՛չ նավթի, ո՛չ գազի շուկայում ԱՄՆ-ն մրցակից չունի: Ուրիշ հարց, որ ԱՄՆ-ի ու բուն գազ ու նավթ արտադրողների շահերը կարող ա չհամընկնեն...»: Աղբյուրը` Արթուր Դանիելյան |

«Կարո՞ղ է տնտեսությունը զարգանալ, եթե աճում է ոչ թե ստեղծված արժեքի, այլ պարտքի հաշվին»․ Դավիթ Անանյան
52512.03.2026, 03:06
Ադրբեջանը ցանկանում է ավելացնել գազի մատակարարումը ԵՄ
143911.03.2026, 20:31
«Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Փաշինյանի իշխանության օրոք կատարվող թալանի»․ Մեսրոպ Առաքելյան
62411.03.2026, 16:24
«Այս մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 000 000 000+ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը»․ Արմեն Աշոտյան
62811.03.2026, 14:36
«Բայց մոռանում են ասեն, որ 2018-2025-ին պետական պարտքն աճել է 7 միլիարդ դոլարով»․ Արմեն Եղիազարյան
41111.03.2026, 13:12
2 ամսում Տավուշի մարզպետարանում ավելի քան 15 միլիոն դրամ պարգևավճար է բաժանվել. «Հրապարակ»
44511.03.2026, 09:12
«Իրադարձությունների զարգացումները կարող են բերել ՀՀ եկող պարենային ուղիների խափանման կամ թանկացման». Հայկ Խանումյան
75710.03.2026, 02:06
Իրանը շարունակում է նավթ տեղափոխել Հորմուզի նեղուցով. #Bloomberg
198110.03.2026, 00:25
