Լեհաստանը չի կարող ինքնուրույն ՄիԳ-29 կործանիչներ մատակարարել Ուկրաինային

Լեհաստանի ԱԳՆ-ն երեքշաբթի օրը հայտարարել էր, թե իր երկիրը պատրաստ է անհատույց հանձնել Ուկրաինայի պահանջած ՄիԳ-29 կործանիչները: Ըստ գերատեսչության, իրենք պետք է անհապաղ ուղարկեին իրենց բոլոր ՄիԳ-29 ինքնաթիռները Գերմանիայի «Ռամշտեյն» ավիաբազա և հանձնեին դրանք ԱՄՆ-ի վերահսկողությանը։
Միաժամանակ, Լեհաստանը ԱՄՆ-ից խնդրում է իրեն փոխարինող ինքնաթիռներ տրամադրել համապատասխան օպերատիվ հնարավորություններով։
Ավելի ուշ, սակայն Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին՝ Օսլոյում պատասխանելով Ուկրաինային կործանիչներ մատակարարելու մասին հարցին, ասել էր, որ Լեհաստանը պատրաստ չէ Ուկրաինային ինքնուրույն մատակարարել ՄիԳ-29 կործանիչներ:
«Պետք է ընդգծել, որ Լեհաստանը այս պատերազմի կողմ չէ, և ՆԱՏՕ-ն այս պատերազմի կողմ չէ: Հետևաբար, հարձակողական զենքի մատակարարման վերաբերյալ որոշումները պետք է կայացվեն ողջ ՆԱՏՕ-ի մակարդակով: Հետևաբար, փաստորեն. մենք պատրաստ ենք մեր կործանիչների մի մասը տեղափոխել «Ռամշտեյն» (ԱՄՆ-ի ավիաբազա Գերմանիայում), բայց մենք պատրաստ չենք որևէ անկախ քայլի»,- ասել է Մորավիեցկին։

Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
265Երեկ, 19:13
«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
57506.10.2026, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
22406.10.2026, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
26006.10.2026, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
28305.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
25505.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
53402.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
53002.10.2026, 16:06