Բնակարանների գները բարձրացել են, շուկան` ակտիվացել. «Ժողովուրդ»
![]() 319 Չորեքշաբթի, 09 մարտի, 2022 թ., 09:30 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում վերջին շրջանում անշարժ գույքի շուկան ավելի է ակտիվացել: Երևանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում բարձրացել են: Ըստ մասնագետների կանխատեսումների՝ անշարժ գույքի գները չեն նվազելու, այլ դրանք ավելի են բարձրանալու: Թերթը Վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, բնակարանների թանկացում արձանագրվել է Երևանի ոչ բոլոր վարչական շրջաններում: Ի դեպ, Կենտրոն վարչական շրջանում հունվարին բնակարանի մեկ քմ կազմում է 1300 դոլար: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ Կենտրոնում բնակարանի մեկ քմ հունվարին վաճառվել է 683 հազար դրամով, մինչդեռ անցյալ տարվա դեկտեմբերին այն կազմել է 680 հազար 600 դրամ, այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում 2400 դրամով թանկացել է: Բնակարանի այսչափ թանկացումը մեկ ամսվա ընթացքում զգալի է հատկապես Հայաստանի նման երկրում: Փոխարենը Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները նվազել են 1100, Ավանում՝ 1000 դրամով, Աջափնյակում՝ 500 դրամով, Մալաթիայում՝ 1100 դրամով, իսկ, ահա, Քանաքեռ-Զեյթունում բնակարանի մեկ քմ-ի գինը բարձրացել է 2100 դրամով: Շենգավիթ վարչական շրջանում բնակարանի գինը բարձրացել է 2050 դրամով, իսկ Դավիթաշեն վարչական շրջանում հունվարին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 353 հազար 500 դրամով, Ավանում 316 հազար 600 դրամով, Մալաթիա-Սեբաստիայում՝ 312 հազար դրամով, Նոր-Նորքում՝ 309 հազար դրամով: Բնակարանի մեկ քմ-ի գինը Նուբարաշենում և՛ անցյալ տարվա դեկտեմբերին, և՛ այս տարվա հունվարին արժեցել է 190 հազար 50 դրամ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Կարո՞ղ է տնտեսությունը զարգանալ, եթե աճում է ոչ թե ստեղծված արժեքի, այլ պարտքի հաշվին»․ Դավիթ Անանյան
52512.03.2026, 03:06
Ադրբեջանը ցանկանում է ավելացնել գազի մատակարարումը ԵՄ
143911.03.2026, 20:31
«Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Փաշինյանի իշխանության օրոք կատարվող թալանի»․ Մեսրոպ Առաքելյան
62411.03.2026, 16:24
«Այս մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 000 000 000+ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը»․ Արմեն Աշոտյան
62811.03.2026, 14:36
«Բայց մոռանում են ասեն, որ 2018-2025-ին պետական պարտքն աճել է 7 միլիարդ դոլարով»․ Արմեն Եղիազարյան
41111.03.2026, 13:12
2 ամսում Տավուշի մարզպետարանում ավելի քան 15 միլիոն դրամ պարգևավճար է բաժանվել. «Հրապարակ»
44511.03.2026, 09:12
«Իրադարձությունների զարգացումները կարող են բերել ՀՀ եկող պարենային ուղիների խափանման կամ թանկացման». Հայկ Խանումյան
75710.03.2026, 02:06
Իրանը շարունակում է նավթ տեղափոխել Հորմուզի նեղուցով. #Bloomberg
198110.03.2026, 00:25
