ՔՊ-ն հույս ունի փող բաժանելով գնել իշխանությունը․ «Հրապարակ»
![]() 473 Չորեքշաբթի, 09 մարտի, 2022 թ., 09:42 «Հրապարակ» թերթը գրում է. «Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանն ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ բարեգործության օրեր է հայտարարել, վերջին մեկ շաբաթում նա գրեթե ամեն օր մոտ երկու տասնյակ որոշում է ստորագրել՝ համայնքի բնակիչներին դրամական օգնություն տրամադրելու մասին։ Այդ օգնությունները 10-50 հազար դրամի միջակայքում են, նախորդ օրն էլ իր հայրենի Նոր Կյանքի ու հարևան Ոսկետափի անապահով ընտանիքներին է 20-35 հազարական դրամ տրամադրել։ Տարբեր հաշվարկներով, վերջին երկու շաբաթվա ընթացքում սոցիալական աջակցության անվան տակ 5-6 մլն դրամի փող է դուրս գրվել համայնքային բյուջեից։ Հիշեցնենք, որ Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ևս ընտրություններից առաջ անապահովներին գումար էր բաժանել, բայց դա իշխանութունը որակեց ոչ թե որպես աջակցություն անապահովներին, այլ՝ ընտրակաշառք։ Այդ հիմքով Առուշանյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, և նա 2021 թ․ հուլիսից անազատության մեջ է։ Հիշեցնենք, որ մարտի 27-ին Վեդիում նոր ընտրություններ կլինեն, դեկտեմբերի 5-ին Գարիկ Սարգսյանն ու ՔՊ-ն խայտառակ ցուցանիշ գրանցեցին՝ ընդդիմադիր «Հզոր համայնք» կուսակցությանը մի քանի տոկոս էր պակասում իշխանությունը վերցնելու համար, հիմա ՔՊ-ն հույս ունի նաև փող բաժանելով գնել իշխանությունը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
