Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Սումիի շրջանի իշխանությունները երկարաձգել են մարդասիրական միջանցքի շահագործումը

Սումիի շրջանի իշխանությունները երկարաձգել են մարդասիրական միջանցքի շահագործումը
731
Չորեքշաբթի, 09 մարտի, 2022 թ., 10:18

Սումի-Պոլտավա մարդասիրական միջանցքի շահագործումը երկարաձգվել է, ասել է Սումիի նահանգի վարչակազմի ղեկավար Դմիտրի Ժիվիցկին։
«Բանակցային խումբն աշխատել է ամբողջ գիշեր, և Սումիից Պոլտավա մարդասիրական միջանցքի շահագործումը շարունակվելու է այսօր՝ մարտի 9-ին՝ ժամը 9:00-ից 21:00-ը (Մոսկվայի ժամանակով 10:00-22:00) »,- ասված է նրա թելեգրամյան հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։