«Հետխորհրդային երկրներից պահանջվում է մեծ հմտություն՝ քաղաքակրթական ընտրությունն ու քաղաքականությունը տարբերակելու համար». Հակոբ Բադալյան
![]() 654 Չորեքշաբթի, 09 մարտի, 2022 թ., 19:36 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Արևմուտքի հարցում, ըստ իս, շատ կարևոր է զանազանել քաղաքակրթությունը՝ իր արժեքայինով, մշակութայինով, ու քաղաքականությունը՝ իր ամեն ինչով: Ռազմավարական ընտրություն է քաղաքակրթությունը կամ պետք է լինի: Իսկ քաղաքականությունը պետք է չափվի արդեն հաշվարկներով ու շահերով: Օրինակ, երբ խոսվում է էն մասին, որ իքս հարցում Ռուսաստանի ձախողումը մեզ համար շահեկան չէ (դիտարկում ենք պայմանական օրինակ), դա դեռ չի նշանակում, թե տվյալ կարծիքը կրողները սիրում են Ռուսաստանի իշխանությունն ու քաղաքականությունն ու ատում Արևմուտքինը: Պարզապես պետք է արձանագրել, որ քաղաքականության համատեքստում, հետխորհրդային գոտին Արևմուտքի կամ պարզապես դրա անվիճելի առաջատար ԱՄՆ-ի համար քաղաքական տեսանկյունից գերազանցապես Ռուսաստանի, իսկ հիմա նաև զգալիորեն Չինաստանի հանդեպ արգելապատնեշ ու ճնշման գոտի է, իսկ քաղաքակրթության ռազմավարական հեռանկարի համատեքստում՝ բուֆերային գոտի: Բացառություն եղավ միայն Մերձբալթյան եռյակը: Հետևաբար, այդ գոտու հանդեպ առանձին դրվագներով վերաբերմունքն ունի մեծ փոփոխականություն՝ այլ, ավելի կարևոր հարցերի ենթակա լինելու տրամաբանությամբ: Օրինակ՝ մի որևէ պետություն 10 տարի կամ 20 տարի կարող է դիտվել նշանակալի, իսկ հետո դիտարկվել որևէ ավելի կարևոր հարցում «փոխանակման» ենթակա: Ըստ այդմ՝ հետխորհրդային գոտու երկրներից պահանջվում է մեծ հմտություն՝ քաղաքակրթական ընտրությունն ու իրականացվող պետական քաղաքականությունը բավարար չափով տարբերակելու համար, որպեսզի արևմտյան արժեքային քաղաքակրթական ընտրությունը չվերածվի պետական անվտանգության լուրջ սպառնալիքի: Կարծում եմ՝ հետխորհրդային շրջանը ցույց տվեց այդ խնդրի կենսականությունը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
