Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«30 տարի հայ ժողովրդին ոչնչացնում էին Ռուսաստանի կողմից «դաշնակցային» վերահսկողությամբ». Վահագն Ավագյան

«30 տարի հայ ժողովրդին ոչնչացնում էին Ռուսաստանի կողմից «դաշնակցային» վերահսկողությամբ». Վահագն Ավագյան
250
Հինգշաբթի, 10 մարտի, 2022 թ., 00:00

ԱԺԲ անդամ Վահագն Ավագյանը գրել է. «30 տարի իրար հաջորդած 4 օկուպացիոն ադմինիստրացիաները հայ հասարակությանը հավատացնում էին, որ ռուսական զորքերի կողմից Հայաստանի անվտանգության ապահովումն այլընտրանք չունի, որ Արցախ ռուսական զորքերի մուտք գործելով՝ հայությունը վերջապես կստանա խաղաղության այդքան երազած դարաշրջանը։

Այս ադմինիստրացիաներն այնքան էին վստահ իրենց գաղափարի մեջ, որ բանակցություններում հրաժարվել էին Հայաստանի առաջին Հանրապետության իրավահաջորդությունից՝ ի օգուտ Ռուսաստանի, և Արցախը ճանաչում էին Ադրբեջանի մաս, որպեսզի իրենց անվտանգության միակ երաշխավորի կողմից 1920-21թթ. հակահայկական քաղաքականությունն ի ցույց չդնեն ամողջ աշխարհի առաջ։

Եվ ահա 2020-ին, պայմանավորված պատերազմով, Լավրովի պլանի համաձայն՝ Արցախի հանձնումով ռուսական զորքերը պաշտոնապես մտան Արցախ, հայկական բանակը հսկայական կորուստներ հասցնելով հայ ժողովրդին կանգնեցրեցին այն փաստի առաջ, որ ոչ միայն Արցախը, այլ ամբողջ Հայաստանն այժմ չի կարող անվտանգ լինել և միայն ռուսական զորքերը կարող են պաշտպանել մեզ։

Արցեիք ամեն ինչ, ժողովուրդն էլ լուռ հետևեց այս ընթացքին, հակառակ կարծիք ունեցող քաղաքական ուժերին էլ լուսանցքում պահեցիք, բանտարկեցիք, հալածեցիք, հասաք ձեր նպատակներին։

Դե հիմա տեսնենք Ռուսաստանի անկումը և նրա զորքերի ինքնակամ դուրս բերումը Հայաստանից և Արցախի մարզից մասնավորապես ինչպե՞ս եք մեկնաբանելու և որտե՞ղ եք տեղավորելու ձեր քաղաքական ծրագրերի մեջ։ Ոզնուն էլ ակնհայտ է, որ հայությունը խաղաղ չի ապրում և չի ապրելու այսպիսի պայմաններում, բայց դե եկել է պատասխան տալու ժամանակը։

Այս 4 օտարածառա ադմինիստրացիաներն այսօր հայությանն ասում են ընդամենը մեկ բան՝ աղոթենք, որ ռուսները չպարտվեն, ասել է թե աղոթենք, որ Արևը չծագի, կա՛մ մայր չմտնի, կա՛մ ջուրը չհոսի, կա՛մ ծառը չկանաչի։

30 տարի հայ ժողովրդին ոչնչացնում էին Ռուսաստանի կողմից «դաշնակցային» վերահսկողությամբ Ադրբեջանի միջոցով, հաջորդ 30 տարվա համար պատրաստում են Թուրքիայի հետ «խաղաղության դարաշրջանի» հաստատմամբ և վերահսկողությամբ նույն Ադրբեջանի միջոցով ոչնչացնելուն։

Կհասկանա՞ մեր մեծամիտ նապոլեոնների հասարակությունը սա, Արևմուտքի հետ դաշնակցություն փնտրելով կճեղքի՞ այս շղթաները, թե՞ մեծամիտ նեղացկոտությամբ կթաքնվի, միչև Սաֆարովը թակի իր դուռը»։

Աղբյուրը`   Վահագն Ավագյան