Iveco-ն դադարեցրել է բեռնատարների մատակարարումները Ռուսաստան և Բելառուս

Բեռնատարներ արտադրող իտալական Iveco Group-ը դադարեցրել է մեքենաների մատակարարումները Ռուսաստան և Բելառուս, հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Գերիտ Մարքսը։
Նա հավելել է, որ ավտոարտադրողը դիտարկում է ռուսական համատեղ ձեռնարկությունից (Iveco-AMT-ը հավաքում է Trakker արտաճանապարհային ծանր բեռնատարներ) դուրս գալու հնարավորությունը, հայտնում է Bloomberg-ը։
Բազմաթիվ արտասահմանյան ընկերություններ որոշել են դադարեցնել իրենց գործունեությունը Ռուսաստանում։ Այդ մասին, մասնավորապես, հայտարարել են ավտոարտադրողները՝ Ford, General Motors, Porsche, Suzuki, Volkswagen, Volvo ընկերությունները, իսկ բեռնատար MAN արտադրողը դադարեցրել է ավտոմեքենաների և բաղադրիչների արտահանումը Ռուսաստան և Բելառուս։ Շքեղ մեքենաներ արտադրող Ferrari-ն և Lamborghini-ն նույնպես որոշել են դադարեցնել ավտոմեքենաների արտահանումը Ռուսաստան։

«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
208Երեկ, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
55319.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
53819.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
225616.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
164015.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
86814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
202813.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
88012.11.2026, 16:00