Տարոն Մարգարյանը կառաջադրվի՞ Երևանի քաղաքապետի պաշտոնում․ «Հրապարակ»
![]() 946 Հինգշաբթի, 10 մարտի, 2022 թ., 09:12 «Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկուկես տարի հետո՝ 23 թվականի աշնանը, Երևանի բնակիչները պետք է նորից քաղաքապետ ընտրեն։ Եվ արդեն խոսակցություններ կան քաղաքապետի հավանական թեկնածուների մասին, թե որ թիմն ում է առաջադրելու։ Իշխանությունը մտադիր է Տիգրան Ավինյանին առաջադրել։ Խոսում են Երևանի նախկին քաղաքապետ, այժմ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի հավանական առաջադրման մասին, բայց դեռ պարզ չէ՝ նա կառաջադրվի ՀՀԿ-ի՞ կողմից, թե՞ «Պատիվ ունեմ» դաշինքի։ Լուրեր կան, որ «Հայաստան» դաշինքն էլ պատրաստվում է Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդուն՝ Լևոն Քոչարյանին առաջադրել։ Ոմանք Արթուր Վանեցյանի անունն են շրջանառում։ Երեկ Տարոն Մարգարյանը հարցին, թե քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու մտադրություն ունի՞, ուղիղ չպատասխանեց․ «Քաղաքապետի ընտրությունները ե՞րբ ա, ինձ թվում ա՝ ժամանակ կա հլը։ Երբ որ ժամանակը գա, էդ ժամանակ մեր կուսակցությունը կհայտնի»։ Կարծում եք՝ Ձեզ ձայն կտա՞ն երևանցիները։ Մարգարյանն ասաց․ «Ուղղակի տարիուկես հետոյի մասին չեմ ուզում հիմա խոսել։ Տարիուկես հետո կխոսենք»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
