Ե՛վ «ռոճիկ», և՛ «ավանս»՝ ժողովրդից գաղտնի. «Փաստ»
![]() 277 Հինգշաբթի, 10 մարտի, 2022 թ., 09:54 «Փաստ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի կառավարության համար ավելի ու ավելի սովորական բնույթ է ստանում «հպարտ քաղաքացիներից» գաղտնի որոշումներ կայացնելը: Մասնավորաբար, կառավարության նիստերի օրակարգերում ընդգրկված հարցերի մեջ, որպես կանոն, չզեկուցվողները աստիճանաբար մոտենում են 100 տոկոսի շեմին։ Հատկանշական է, որ չզեկուցվող հարցերի հիմնական մասը վերաբերում է ֆինանսական բաշխումներին կամ հատկացումներին: Օրինակ՝ կառավարության վերջին նիստի ժամանակ չզեկուցվող նախագծերից մեկով վարչապետի աշխատակազմը 2022 թվականի պետբյուջեում վերաբաշխում կատարելու նախագիծ էր ներկայացրել, որով 46 միլիոն 976 հազար դրամ է հատկացվել մի շարք ՀԿ-ների՝ քաղաքացիական հասարակության կառույցների և նրանց կարողությունների զարգացման, տնտեսական և քաղաքական կյանքում ՔՀԿ-ների ընդգրկվածության և մասնակցության աճին նպաստելու համար։ Այստեղ կարևոր հանգամանքներից մեկն այն է, որ կառավարությունը գաղտնի է պահում, թե կոնկրետ որ ՀԿ-ներին է այդ գումարը հատկացվելու և ամեն մեկին՝ ինչքան։ Իհարկե, նախկինում նույնպես եղել են նման հատկացումներ, սակայն պետական աջակցություն ստացած ՀԿ-ների ցանկը գաղտնի չի պահվել։ Թերթի տեղեկություններով, այս անգամ ֆինանսավորվել են հիմնականում իշխանության շահերն ու հետաքրքրությունները սպասարկող կազմակերպությունները: Պատահական չէ, որ սոցցանցերում ակտիվ շրջանառվում է կարծիք, թե այս հատկացումները և՛ յուրահատուկ շնորհակալություն են արդեն մատուցած ծառայությունների համար, և՛ ավանս՝ առաջիկայում ակնկալվող ծառայությունների դիմաց։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
