«Պարո՛ն Խաչատուրյան, ամենաուշը վաղը ստիպված ենք լինելու ազատել ձեզ նախարարի պաշտոնից»․ Փաշինյան

Կառավարության նիստի մենարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր ԲՏԱ նախարար, ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ Կառավարության վերջին նիստն է։ Վարչապետը շնորհակալություն հայտնեց Խաչատուրյանին նախարարի կարգավիճակում համատեղ աշխատանքի համար։
Վահագն Խաչատուրյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց վստահության համար։
«Այս յոթ ամսվա ընթացքում հնարավորություն եք տվել աշխատել որպես Կառավարության անդամ։ Ես անկեղծ շատ գոհ և զգացված եմ այն մթնոլորտի համար, որ ստեղծվել էր Կառավարությունում, և ինձ հնարավորություն էր տրվել օգտագործել իմ փորձը, գիտելիքները»,- նշեց նա։
«Համոզված եմ, որ միասին հաջողություններ ենք արձանագրելու և մեր ժողովուրդը թող վստահ լինի, որ այն ծրագրերը, որ նախատեսել է Կառավարությունը առաջիկա հինգ տարիների ընթացքում, մեր համատեղ աշխատանքի արդյունքում իրականացվելու է»,- վստահեցրեց Խաչատուրյանը։
«Շնորհակալ եմ, պարոն Խաչատուրյան, բայց պիտի ասեմ, որ այսօր, ամենաուշը վաղը ստիպված ենք լինելու ազատել ձեզ նախարարի պաշտոնից»,- ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Մի օր գալիս ա դա»,- նկատեց Խաչատուրյանը։

«Հայաստանի միակ փրկօղակը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն է»․ Հայկ Այվազյան
10109:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10108:18
«Արժեզրկում և ոչնչացնում է ամեն ինչ՝ փորձելով մաքրել իր դեմքը խարանից»․ Արմենուհի Վարդանյան
15103:06
«Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան
13502:06
«Ադրբեջանի պատմակեղծարարության դեմ բողոքելը ճիշտ է, բայց խիստ անբավարար»․ Արմեն Այվազյան
14001:12
«Առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը ոչ մի բան չունեն զիջելու»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
15200:48
«Հարցն այստեղ այլ է․ եթե չքվեարկեն, դու հրաժարական կտա՞ս»․ Հրայր Կամենդատյան
15500:48
«Չպետք է տուրք տալ Նիկոլի շանտաժներին և պետք է դեմ քվեարկել Ալիևի Սահմանադրությանը». Գագիկ Համբարյան (տեսանյութ)
13900:06