Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Արցախում իրադրության որոշակի լարում ունենք»․ Նիկոլ Փաշինյան

«Արցախում իրադրության որոշակի լարում ունենք»․ Նիկոլ Փաշինյան
1530
Հինգշաբթի, 10 մարտի, 2022 թ., 11:42

«Վերջին օրերին հատկապես Արցախում իրադրության որոշակի լարում ունենք, ինչն ընդգծվում է նաև Արցախի բնական գազ մատակարարող խողովակաշարի խափնամամբ»,- այսօր՝ Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս պահին ես որևէ հավելյալ գնահատական տալուց զերծ կմնամ, քանզի մենք Արցախի իշխանությունների և մեր միջազգային գործընկերների հետ աշխատում ենք իրադրությունը կայունացնելու ուղղությամբ»,- նշեց նա։ «Պարզապես արձանագրենք, որ կա այդպիսի իրավիճակ և փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ»,- հավելեց Փաշինյանը: