«Ո՞րն է Ալիևի նպատակը». Տաթևիկ Հայրապետյան
![]() 261 Հինգշաբթի, 10 մարտի, 2022 թ., 23:15 ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրել է. «Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է լարել իրավիճակը Արցախի հետ սահմանին՝ թիրախավորելով խաղաղ ազգաբնակչությանը: Այս գործողությունների հետևանքով արդեն ունենք վիրավոր քաղաքացիական անձ՝ Խրամորթ գյուղից: Կարծում եմ՝ ավելի քան ակնհայտ է, որ Ալիևի սպառնալից ու հայատյաց ելույթներն «էմոցիոնալ» չեն, այլ՝ ծրագրային: Երեկ Ադրբեջանի կառավարությունն աննախադեպ և ըստ իս՝ փորձնական քայլ արեց՝ հայտարարություն տարածելով, թե նամակներ են ուղարկել «ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ՆԱՏՕ-ին և մի շարք այլ կառույցներին՝ հայկական կողմից Լաչինի միջանցքը ռազմական նպատակներով օգտագործելու փորձերի հետ կապված»: Լաչինի միջանցքի անվտանգությունն, ըստ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության, ապահովում և երաշխավորվում է ռուս խաղաղապահների կողմից: Նախորդիվ, միջանցքի հետ կապված իր դժգոհություններն Ալիևը հայտնում էր հենց Պուտինին: Այժմ՝ Արևմուտք-Ռուսաստան հակամարտության այս թեժ փուլում փորձում են հարցականի տակ դնել ռուս խաղաղապահների գործունեությունը՝ որպես Լաչինի միջանցքի անվտանգության երաշխավոր՝ դիմելով Արևմուտքին և ՆԱՏՕ-ին: Ո՞րն է Ալիևի նպատակը: Ըստ իս՝ հասկանալ հնարավոր արձագանքները և պլանավորել առաջիկա գործողությունները: Երբ անցյալ տարվա սեպտեմբերին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ էին անցկացվում Լաչինի միջանցքի մերձակայքում, ակնհայտ էր, որ մեր հակառակորդները քննարկում են նաև ինչ-որ պահի դա վերահսկողության տակ վերցնելու ուժային սցենար: Այսօր Ալիևը պաշտոնական այցով Անկարայում է, վստահ եմ՝ հետագա քայլերը մշակվում են համատեղ: Սա նշանակում է, որ թուրք-ադրբեջանական Շուշիի հռչակագիրը կամ ռազմաքաղաքական պակտը գերակա է մյուս բոլոր պայմանավորվածությունների և հռչակագրերի նկատմամբ: Ադրբեջանն արել է իր ընտրությունը, իսկ Մոսկվայում դեռ փորձում են լծակներ բանեցնել Ադրբեջանին իրենց կողմը քաշելու համար՝ այդ թվում՝ մեր շահերի հաշվին: Անվտանգային մարտահրավերների մասին խոսելիս պետք է լինել մաքսիմալ պրագմատիկ, ոչ թե էմոցիոնալ, պետք է սթափ գնահատել մեր սպառնալիքները, ոչ թե «դանթել» թվացյալ խաղաղության մեջ, ջայլամի պես գլուխը խոթել հողի տակ ու ասել, որ «խաղաղության դարաշրջան» կբացվի, հավատալ, որ Ալիևն ու Էրդողանը գնալու են խաղաղության՝ նշանակում է կրկին ձախողել մեր հետագա բոլոր քայլերի մեջ՝ հարցականի տակ դնելով մեր պետության ներկան ու ապագան...»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
16401:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
20900:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
376Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
856Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
431Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1134Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1043Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
911Երեկ, 14:24
