Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«ԱՄՆ-ում վերջին 40 տարվա ամենամեծ՝ պուտինյան գնաճը կապված է հակառուսական պատժամիջոցների հետ». Բայդեն

«ԱՄՆ-ում վերջին 40 տարվա ամենամեծ՝ պուտինյան գնաճը կապված է հակառուսական պատժամիջոցների հետ». Բայդեն
1746
Հինգշաբթի, 10 մարտի, 2022 թ., 20:30

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ԱՄՆ-ում վերջին 40 տարվա ընթացքում ռեկորդային գնաճը կապել է հակառուսական պատժամիջոցների հետ։
«Այսօր գնաճի զեկույցը հիշեցնում է, որ ամերիկացիների բյուջեները սեղմվում են գների աճով, և ընտանիքները սկսում են զգալ պուտինյան թանկացումների հետևանքները: Այս ամիս գնաճի մեծ պատճառը բենզինի և էներգակիրների գների աճն էր, քանի որ շուկաներն արձագանքեցին Պուտինի ագրեսիվ քայլերին»,- ասված է Բայդենի խոսքում, որը հրապարակվել է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից։
Բայդենն ասել է, որ ներքին ծախսերը կապված են Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների հետ, սակայն ընդգծել է, որ Ռուսաստանն ավելի բարձր գին է վճարում։ Ըստ ԱՄՆ-ի Աշխատանքի նախարարության տվյալների՝ փետրվարին երկրում գնաճը կազմել է 7,9%: Տարեկան կտրվածքով գնաճի ցուցանիշը 7,5% է, ինչն​​ամենաբարձրն է 1982 թվականի հունվարից ի վեր։