Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Եթե Հայաստանը «բարձրագույն լիգայում» է, ապա միայն` սուբյեկտությունը կորցնելու իմաստով»․ քաղաքագետ

«Եթե Հայաստանը «բարձրագույն լիգայում» է, ապա միայն` սուբյեկտությունը կորցնելու իմաստով»․ քաղաքագետ
256
Ուրբաթ, 11 մարտի, 2022 թ., 03:06

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Ինքնիշխանություն չունեցող երկրում չի կարող լինել ժողովրդավարություն
Մուտք ենք գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա». այսօր ասել է Նիկոլ Փաշինյանը։
Այս անհեթեթությունը բովանդակային հարթության վրա նույնիսկ անհարմար է քննարկել։
Ուղղակի ուզում եմ Փաշինյանին ասել, որ եթե Հայաստանը «բարձրագույն լիգայում» է, ապա միայն՝ սուբյեկտությունը կորցնելու իմաստով։
Սուբյեկտություն ու ինքնիշխանություն չունեցող երկրում չի կարող լինել ժողովրդավարություն»։