«Սա կարող է լինել դատախազության և ԲԴԽ-ի կողմից կազմակերպված քայլ». փաստաբան

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբան Արսեն Սարդարյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Բախշիյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքների քննությունը հետաձգվել է՝ կարծիք հայտնելով, որ դատախազությունն ամեն գնով փորձում է կալանքի տակ պահել Բորիս Բախշիյանին:
Փաստաբանի կարծիքով՝ հնարավոր է, որ իշխող քաղաքական թիմն այս գործին չի էլ խառնվել: «Ես գտնում եմ, որ մեր դատախազությունն այնքան է տարված իշխող քաղաքական թիմին ծառայություն մատուցելու և նրա համար հաճելի գործելաոճ անելու համար, որ կարող է սա նաև լինի դատախազության և ԲԴԽ-ի կողմից կազմակերպված քայլ, որը նույնիսկ համաձայնեցված չէ ավելի վերևների հետ»,- ասել է փաստաբանը:
«Այստեղ ինչ-որ ծառայություն է մատուցվում, կամ սրանով ուզում են զգուշացնել, որ ներում-բեկում չի լինելու այն դատավորների նկատմամբ, որոնց գործելաոճը դատախազի սրտով չի»,- նշել է Ա. Սարդարյանը:

«Սա անկախություն չէ, այլ քայքայում»․ Նաիրի Հոխիկյան
2215:18
«Ահա թե ինչքան անկախ ենք այսօր»․ Մանուել Մանուկյան
2415:12
«Ումերովը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում նշանակալի առաջընթացի մասին»․ #Axios
5515:07
«Համախմբվել է պետք»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
4014:18
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն պատրաստվում է վերսկսել ռազմական գործողությունները
8714:12
«Այսօրվա իշխանությունները թիվ մեկ սպառնալիքն են մեր անկախ պետականության համար»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
5414:06
«Մենք սխալվելու իրավունք չունենք»․ Էդմոն Մարուքյան
6113:30
«Ազգային համախմբվածությունը կարող է հիմք դառնալ նոր զարթոնքի»․ Գառնիկ Դանիելյան
5213:24