Կիրակի, 15 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Այսօրվանից սկսած՝ Հայաստանը 60% հացահատկի պահանջարկ է ունենալու». Արթուր Թովմասյան

«Այսօրվանից սկսած՝ Հայաստանը 60% հացահատկի պահանջարկ է ունենալու». Արթուր Թովմասյան
775
Ուրբաթ, 11 մարտի, 2022 թ., 16:18

Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանի գրառումը. «Այսօրվանից սկսած Հայաստանը 60% հացահատիկի պահանջարկ է ունենալու:
Ցորենը թանկացավ 20-30 դրամով. ալյուրի 50 կիլոգրամանոց պարկը 12.600 դրամից դարձել է 13.400 դրամ, այսինքը մոտ 6-7%: Թանկացումներից բխող բոլոր հացաբուլկեղենը շղթայաբար թանկանալու է:
Հայաստանում հացահատիկի տարեկան պահանջարկը կազմում է շուրջ 980 հազար տոննա: Միայն ցորենի պահանջարկը՝ շուրջ 460 հազար տոննա է, որից շուրջ 80-85 հազար տոննան տարեկան արտադրում էր Արցախը:
Հայաստանն ու Արցախը միասին արտադրում էին շուրջ 600 հազար տոնա հացահատիկ (ընդհանուր պահանջարկի մոտ 57%-ը), իսկ դրսից ներկրումը՝ կազմել էր շուրջ 450 հազար տոննա (43%):
Մեր երկիրն ու ժողովուրդը կարող է կանգնել լրջագույն ճգնաժամի առաջ, իսկ ժողընտիր վարչապետը ու նրա վայ կառավարությունը լռում է, կամ էլ ասում է՝ հետո ի՞նչ, մենք մեր ճանապարհից չենք շեղվելու»:

Աղբյուրը`   Արթուր Թովմասյան