«Շարունակում ենք սպառողներից բողոքներ ստանալ». Բաբկեն Թունյան
![]() 484 Ուրբաթ, 11 մարտի, 2022 թ., 20:12 ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ «Չնայած այն հանգամանքին, որ վերջին շրջանում մի շարք փոփոխություններ ենք կատարել՝ գազալիցքավորման և բենզալիցքավորման կայաններում թերլցումների խնդիրը լուծելու համար, շարունակում ենք սպառողներից բողոքներ ստանալ, որ լիցքավորման ժամանակ իրենց խաբում են: Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել էր ևս մեկ տեխնիկական լուծում. հատուկ սարքերով համալրել բենզալցակայանների, գազալցակայանների վառելիքաբաշխիչ աշտարակները, որպեսզի տնտեսավարողը չկարողանա միջամտել աշխատանքին և թերլիցքավորումներ անել: Հաշվի առնելով, որ նման սարքերը լրացուցիչ բեռ են տնտեսվարողների համար (ընդ որում, այդ բեռը կրելու են թե՛ բարեխիղճ, թե՛ անբարեխիղճ տնտեսվարողները), առաջարկել էինք հետաձգել նախագծի ընդունումը և քննարկել լուծման այդ տարբերակի «գինն» ու արդարացվածությունը: Այսօր աշխատանքային քննարկում ունեցանք այս հարցով: Ես և իմ գործընկերներն առաջարկել ենք. ▪️ Ներկայացնել հստակ հաշվարկ, թե այս լուծումը կոնկրետ որքան ֆինանսական բեռ է առաջացնելու տնտեսվարողների համար, ▪️ Կիրառել տարբերակված լուծումներ բարեխիղճ և անբարեխիղճ տնտեսվարողների համար: Ընդգծեմ նաև, որ չնայած նման լուծումների ֆինանսական բեռը, ի վերջո, կրում է սպառողը՝ ավելի թանկ վճարելով, մյուս կողմից՝ խաբված սպառողը, որի մեքենան ավելի քիչ են լիցքավորում, ըստ էության, ավելի թանկ է վճարում: Այսինքն՝ փոփոխություններն արվում են հենց ի շահ սպառողի, պարզապես դրանք պետք է մաքսիմալ հավասարակշռված, իրագործելի և արդյունավետ լինեն»: Աղբյուրը` Բաբկեն Թունյան |

«Կարո՞ղ է տնտեսությունը զարգանալ, եթե աճում է ոչ թե ստեղծված արժեքի, այլ պարտքի հաշվին»․ Դավիթ Անանյան
51312.03.2026, 03:06
Ադրբեջանը ցանկանում է ավելացնել գազի մատակարարումը ԵՄ
140311.03.2026, 20:31
«Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Փաշինյանի իշխանության օրոք կատարվող թալանի»․ Մեսրոպ Առաքելյան
61011.03.2026, 16:24
«Այս մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 000 000 000+ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը»․ Արմեն Աշոտյան
61911.03.2026, 14:36
«Բայց մոռանում են ասեն, որ 2018-2025-ին պետական պարտքն աճել է 7 միլիարդ դոլարով»․ Արմեն Եղիազարյան
40511.03.2026, 13:12
2 ամսում Տավուշի մարզպետարանում ավելի քան 15 միլիոն դրամ պարգևավճար է բաժանվել. «Հրապարակ»
43811.03.2026, 09:12
«Իրադարձությունների զարգացումները կարող են բերել ՀՀ եկող պարենային ուղիների խափանման կամ թանկացման». Հայկ Խանումյան
75110.03.2026, 02:06
Իրանը շարունակում է նավթ տեղափոխել Հորմուզի նեղուցով. #Bloomberg
195210.03.2026, 00:25
