Կիրակի, 15 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Այդ ապրանքը մնալու է տանը և փչանալու է»․ ՏՄՊՊՀ նախագահը՝ մեծածավալ առևտրի մասին

«Այդ ապրանքը մնալու է տանը և փչանալու է»․ ՏՄՊՊՀ նախագահը՝ մեծածավալ առևտրի մասին
457
Կիրակի, 13 մարտի, 2022 թ., 13:00

«Հայաստանում չկա որևէ ապրանքի դեֆիցիտ․ տեղի է ունենում նույն պրոցեսը, ինչ որ տեղի էր ունենում քովիդի ժամանակ։ Մարդիկ մի օրվա ընթացքում մեծ քանակի առևտուր են անում, ցանցերը կամ մատակարարները չեն հասցնում այդ մեկ կամ երկու օրվա ծավալը պահեստից տեղափոխել խանութներ։ Ինձ համար առնվազն անհասկանալի է մեծ ծավալով առևտուրը, որովհետև այդ ապրանքը մնալու է տանը և փչանալու է»,- այսօր, լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով շաքարավազի գնաճի հետ կապված հարցին, ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

Գեղամ Գևորգյանը հավելեց, որ առհասարակ, աշխարհի մակարդակով, պարենի գները թանկանալու են։

«Այդ ապրանքը մնալու է տանը և փչանալու է»․ ՏՄՊՊՀ նախագահը քաղաքացիների՝ մեծածավալ առևտրի մասին