Citibank-ը Ռուսաստանում փակում է բիզնեսի որոշ ուղղություններ

Citibank-ը չի ներգրավի նոր հաճախորդներ Ռուսաստանում և կշարունակի կրճատել բիզնեսի ոլորտները, ասվում է ընկերության հայտարարության տեքստում:
«Մենք շտապ ավարտում ենք Ռուսաստանում մեր գործունեության գնահատումը: 2021 թվականի ապրիլին մենք հայտարարեցինք երկրում սպառողական բիզնեսից դուրս գալու մեր մտադրության մասին: Այժմ մենք որոշել ենք ընդլայնել այս ելքի գործընթացի շրջանակը՝ ներառելով բիզնեսի այլ ուղղություններ և կշարունակենք նվազեցնել մեր մնացած գործառնությունները և ռիսկերը: Հաշվի առնելով բանկային և ֆինանսական գործառնությունների բնույթը, այս որոշման իրականացման համար ժամանակ կպահանջվի:
Մենք նաև որոշել ենք դադարեցնել նոր հաճախորդներ ընդունելու գործընթացը: Մենք օգնություն ենք տրամադրում բազմազգ կորպորացիաներին, որոնցից շատերը բախվում են իրենց գործունեությունը դադարեցնելու մարտահրավերին: Մենք կշարունակենք կառավարել մեր առկա նորմատիվ պարտավորությունները, ինչպես նաև՝ ավանդատուների հանդեպ մեր պարտավորությունները և աջակցել մեր բոլոր աշխատակիցներին այս շատ դժվարին ժամանակաշրջանում»,- ասված է հայտարարությունում:

«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
208Երեկ, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
55319.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
53819.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
225616.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
164015.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
86814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
202813.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
88012.11.2026, 16:00