«Խորհրդարանական ընդդիմության հերթական աններելի սխալը». Էդգար Ղազարյան
![]() 385 Երեքշաբթի, 15 մարտի, 2022 թ., 12:12 ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խորհրդարանական ընդդիմության հերթական աններելի սխալը. 2022 թվականի մարտի 13-ին լրացել է Ազգային ժողովի խմբակցությունների կողմից Հանրապետության նախագահի ընտրության արդյունքների հետ կապված խնդրով Սահմանադրական դատարան դիմելու օրենքով սահմանված վերջնաժամկետը՝ հաշտվելով Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական և հակաօրինական հերթական որոշման հետ։ Հարկ է հիշել, որ 2022 թվականի փետրվարի 4-ին Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում նշված էր, որ որոշել են որևէ կերպ չմասնակցել Հանրապետության նախագահի ընտրությանը՝ անընդունելի և սխալ համարելով նույնիսկ անուղղակի ձևով այդ ընտրության լեգիտիմացման հնարավորությունը։ Տրամաբանական հարց է առաջանում, որ եթե այդ քաղաքական ուժերը Հանրապետության նախագահի ընտրության գործընթացը համարել են հակասահմանադրական և ոչ լեգիտիմ, ապա ինչո՞ւ չդիմեցին Սահմանադրական դատարան, որը միակ վայրն է այն վիճարկելու համար և որին դիմելու սահմանադրական իրավունքով էլ օժտված էին ԱԺ խմբակցությունները։ Ցավալի է տեսնել խորհրդարանական ընդդիմության այս վիճակը։ Այն ստիպում է մտածել, որ նրանք դարձել են Նիկոլ Փաշինյանի օրակարգի հետևից շարժվող մի միավոր՝ անօգուտ քայլերով, ինչը գնալով դառնում է նաև վտանգավոր»։ Աղբյուրը` Էդգար Ղազարյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
