Ռուսաստանի խոշորագույն նավթային և այլ ընկերությունները՝ ԵՄ պատժամիջոցների տակ

Եվրոմիությունը պատժամիջոցների նոր ցուցակներ է հրապարակել ռուսական ընկերությունների, ձեռնարկատերերի, պաշտոնյաների և նրանց ընտանիքների անդամների դեմ։ Պատժամիջոցների տակ գտնվող կառույցների ցանկում ներառված են Ռուսաստանի խոշորագույն նավթագազային ընկերությունները՝ «Ռոսնեֆտ»-ը, «Գազպրոմ Նեֆթ»-ը և «Տրանսնեֆտ»-ը:
Դրանցից բացի, պատժամիջոցների ցանկը ներառում են հետևյալ ընկերություններ՝ «Օբորոնպրոմ», «Միացյալ ավիաշինական կորպորացիա», «Ուրալվագոնզավոդ», «Ալմազ-Անթեյ», «ԿամԱԶ», «Ռոստեկ», «Սևմաշ», «Սովկոմֆլոտ», «Միացյալ նավաշինական կորպորացիա»:
ԵՄ իրավասության տարածքում նրանց հետ ցանկացած գործարք և տրանսակցիաներ արգելված են, քանի որ այդ կառույցները վերահսկվում են պետության կողմից։
Միաժամանակ Եվրոմիությունը չի արգելել նավթի, գազի և այլ օգտակար էներգակիրների առևտուրն այդ ընկերությունների հետ։ Այս կատեգորիաների ապրանքների համար պատժամիջոցների ցանկում բացառություն է նախատեսված։ «Արգելքը չի տարածվում այն գործառնությունների վրա, որոնք անհրաժեշտ են հանածո վառելիքի, մասնավորապես ածուխի, նավթի բնական գազի, ինչպես նաև տիտանի, ալյումինի, պղնձի, նիկելի, պալադիումի և երկաթի հանքաքարի ներմուծման կամ փոխադրման համար Ռուսաստանից կամ դրա միջոցով»,- ասվում է փաստաթղթում։

«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
6511:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
8310:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
14200:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
433Երեկ, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
27101.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
70001.09.2026, 18:06
««Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ երկխոսության համար»․ Բելոզյորով
48701.09.2026, 14:30
Կապարակնքվել են «Օռանժ օիլ» ընկերությանը պատկանող լցակայաններ
24301.09.2026, 11:54