«Ադրբեջանը նոր դիրքային բարելավումներ է անում». Տիգրան Աբրահամյան
![]() 1300 Չորեքշաբթի, 16 մարտի, 2022 թ., 10:12 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արդեն մի քանի օր է, որ մեր մի քանի գործընկերներ՝ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, քաղաքագետներ՝ Էդգար Էլբակյանն ու Ալվինա Աղաբաբյանը, ահազանգում են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական առաջխաղացման մասին։ Խոսք է գնում մոտ 1 կմ հատվածի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելու մասին։ Ի դեպ, այս մասին մամուլի միջոցով բարձրաձայնել են նաև տեղի բնակիչները։ Պաշտպանության նախարարությունն այս մասով հանդես է եկել «պարզաբանմամբ», սակայն փաստական առումով լուրջ հիմնավորումներ չի բերել։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ իշխանությունը տարբեր առիթներով սուտ, ակնհայտ իրականությանը չհամապատասխանող բազմաթիվ «պարզաբանումներ» է տվել, ինչը նրա խոսքի և հայտարարության նկատմամբ հանրային վստահությունը 0-ի է հասցրել։ Պետք է արձանագրել, որ երկրի անվտանգության համակարգում պատշաճ միջոցառումների իրականացման բացակայությունը բերել է նրան, որ Ադրբեջանը, շարունակելով իր ագրեսիվ քաղաքականությունը, նոր դիրքային բարելավումներ է անում՝ 2021-ի մայիսի և նոյեմբերի ներխուժումն ու նկարագրված ներխուժումները, ցավոք, ընդգծված օրինակներ են։ Այս իշխանությունը մեր քաղաքացիների անվտանգության ապահովման հարցը թողել է բախտի քմահաճույքին և հետևանքն էլ շարունակական կորուստներն են լինելու»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
