«Հրաժարվում էի հավատալ, որ սա մեր ՊՆ-ի պատասխանն է». Արտակ Զաքարյան
![]() 1092 Չորեքշաբթի, 16 մարտի, 2022 թ., 13:36 Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է. «Նիկոլի ձեռքը կրակն ընկած ու աշխարհով մեկ խայտառակ եղած ՊՆ-ն երեկ ասել է, որ ազերները ոչ թե առաջ են եկել դեպի Ներքին Հանդ գյուղ, այլ վերադարձել են իրենց դիրքերը: Ուշացումով եմ արձագանքում, որովհետև հրաժարվում էի հավատալ, որ սա մեր ՊՆ-ի պատասխանն է հայ ժողովրդին: Այսինքն՝ ստացվում է, որ ՀՀ տարածքում կան սեզոնային «դիրքեր», ու հակառակորդը, երբ ցանկանա կլքի այն ու երբ ցանկանա՝ կվերադառնա: Այսինքն՝ ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ձմեռը հավես չկա սահման պահելու, իսկ գարնան դեմ՝ հաճելի՞ է: Սա ի՞նչ աչքակապություն է: Փաստորեն, թուրքերն էլ են Նիկոլի պես մտածում. ձմռանը եղանակը թույլ չտվեց բարձունքը պահենք, դրա համար հակառակորդը գրավեց ու առ այսօր չի լքում Հայաստանի սուվերեն տարածքը: Բա եթե այդպես է, դուք ինչո՞ւ չդիրքավորվեցիք այդ նույն տարածքներում և փոխարենն ինչո՞ւ չեք ստիպում թշնամուն հեռանալ մեր ինքնիշխան տարածքներից: ԳՇ-ում ծառայող պարոնա՛յք սպաներ, (եթե այդպիսիք մնացել են), երբևէ կմտածեի՞ք, որ ստիպված կլինեք ձեր իսկ պաշտպանության տարածքում արդարացնել թուրքերի ազատ առաջխաղացումը: Ես հասկանում եմ, որ նիկոլականները երկիրը դրել են թուրքի ոտքի տակ, ու ձեզ էլ օգտագործում են իրենց կեղտոտ քաղաքական հաշվարկներում: Ամո՛թ է, լռեիք՝ ավելի ճիշտ կլիներ, քան նման պարզաբանում տայիք Ներքին Հանդի վերաբերյալ: Համայնքի ղեկավարն ու գյուղի բնակիչներն են ստիպված ձեզ հակադարձում, էլ քանի՞ կոպեկ արժե ձեր ծառայությունը»: Աղբյուրը` Արտակ Զաքարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
