Կիրակի, 15 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Մեծ քանակությամբ հայեր չեն մեկնելու արտագնա աշխատանքի ՌԴ». Տարոն Սիմոնյան

«Մեծ քանակությամբ հայեր չեն մեկնելու արտագնա աշխատանքի ՌԴ». Տարոն Սիմոնյան
479
Չորեքշաբթի, 16 մարտի, 2022 թ., 23:18

Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը․ «Ի՞նչ կապ կարող են ունենալ այսօրվա միջազգային լարված վիճակը, Հայաստան եկող ռուսական բիզնեսն ու ՀՀ գյուղատնտեսությունը։

. Հայաստանում ավելանալու է ՏՏ ոլորտում աշխատող անձանց (ովքեր ՀՀ քաղաքացի չեն), միգուցե՝ նաև ընկերությունների քանակը։ Թղթի վրա կամ փաստացի, բայց կարևորն այն է, որ հարկեր գանձվելու են։ Սա դրական գործոն է։

Բայց կա նաև մեկ այլ խնդիր, որ առանձնակի ուշադրություն է պահանջում։

. Այս տարի մեծ քանակությամբ հայեր չեն մեկնելու արտագնա աշխատանքի ՌԴ, իսկ եթե մեկնեն էլ, աշխատած ռուբլին այն արժեքը չի ունենալու, ինչ ուներ նախկինում։ Սա նշանակում է, որ Հայաստան չի մտնելու այն մեծ գումարը, որ արտագնա աշխատողներն ամեն տարի փոխանցում էին իրենց ընտանիքներին։

. Չնայած ՏՏ ոլորտում ավելացած գանձվող հարկերը դժվար լրացնեն այն ֆիանսական բացը, որ թողնելու են արտագնա աշխատողների չփոխանցվող գումարները, բայց դե՝ ամեն դեպքում մի խնդիր կլուծվի։

. Ստացվելու է, որ Հայաստանում մի կողմից աճելու է աշխատանք չունեցող մարդկանց քանակը, ովքեր հիմնականում ՀՀ քաղաքացիներ են, և աշխատանք ունեցող և ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց քանակը։

. Կարծում եմ՝ ճիշտ լուծում կլինի, եթե ներգրավվող նոր ֆինանսական միջոցներն ուղղորդվի գյուղատնտեսության բնագավառում անձանց տնտեսությունների կազմակերպմանը, դրանց խրախուսմանը, ինչը մի կողմից արտագնա աշխատանքի մեկնողների զբաղվածության հարցը կլուծի, կավելացնի պարենային անվտանգությունը և այդ մարդկանց ԿԿԱՊԻ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻՆ, իսկ մյուս կողմից, ի վերջո, կմշակվեն Հայաստանի մշակելի հողերի ահռելի մեծ մաս կազմող չմշակվող հողերը։

Եվ ամենակարևորը՝ ռազմավարական հարց կլուծվի, որովհետև հողի հետ գործ ունեցող հայն ավելի լավ գիտի հողի արժեքը և այն ոչ մի պարագայում չի զիջի...»:

Աղբյուրը`   Տարոն Սիմոնյան