Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ադրբեջանական կողմի ճնշման, ահաբեկման, հայաթափման նպատակ հետապնդող քաղաքականությունը շարունակական է»․ ՄԻՊ

«Ադրբեջանական կողմի ճնշման, ահաբեկման, հայաթափման նպատակ հետապնդող քաղաքականությունը շարունակական է»․ ՄԻՊ
957
Հինգշաբթի, 17 մարտի, 2022 թ., 13:24

Այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն անդրադարձավ իր Արցախ այցին։
«Այցելել եմ նաև Խրամորթ գյուղ, շփվել բնակիչների հետ։ Պիտի ասեմ, որ իմ այցի ժամանակ արդեն երկու շաբաթ էր, ինչ բարձրախոսներով հոգեբանական ճնշում ստեղծելու գործընթացն ադրբեջանական զինված ուժերի կողմից ստեղծվել էր»,- ասաց նա՝ խիստ մտահոգիչ համարելով նման պայմաններում բնակիչների հոգեբանական վիճակը։
«Այցից հետո ցավալիորեն ունեցանք շատ ավելի լուրջ զարգացումներ՝ գազի անջատման ու էլեկտրաէներգիայի ընդհատումների պայմաններում անտանելի հումանիտար վիճակն էր»,- շեշտես նա։
Գրիգորյանը հաստատեց, որ ադրբեջանական կողմից ճնշման, ահաբեկման, հայաթափման նպատակ հետապնդող քաղաքականությունը շարունակական է։