Կիրակի, 15 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Սա տարածաշրջանային ռազմավարական հաղորդակցություններից Հայաստանի դուրսմղման շարունակությունն է». Վ. Դավթյան

«Սա տարածաշրջանային ռազմավարական հաղորդակցություններից Հայաստանի դուրսմղման շարունակությունն է». Վ. Դավթյան
682
Շաբաթ, 19 մարտի, 2022 թ., 05:12

Փորձագետ Վահե Դավթյանի գրառումը. «Երեկ Մոսկվայում կայացած ՌԴ էներգետիկայի ու Իրանի նավթի նախարարների հանդիպման գլխավոր հարցերից էր երկրների միջև Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի ձևավորումը՝ Ադրբեջանի տարածքով:

Ու ոչ մի խոսք Հայաստանի մասին, թեև դեռևս 2016-ին նույն Իրանը, Ռուսաստանն ու Հայաստանը կնքել էին միջպետական պայմանագիր Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի ձևավորման վերաբերյալ: Այսպիսով, 2018-ից ի վեր Ադրեբջանի կողմից իրականացվող հետևողական էներգետիկ քաղաքականությունն արդեն այսօր շոշափելի արդյունքների է բերում:

Ինչ խոսք, շաշափելի արդյունքների է բերում նաև հայաստանյան պսևդո-իշխանությունների կողմից որդեգրված հակաիրանական քաղաքականությունը՝ ոչ պակաս շոշափելի ռիսկեր ձևավորելով մեր ազգային անվտանգության համար: Ու այդ նույն պսևդո-իշխանությունների կողմից Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման ժամկետները մինչև 2024թ. տեղափոխելն այդ դավադիր քաղաքականության ուղիղ դրսևորումներից է:

Սա տարածաշրջանային ռազմավարական հաղորդակցություններից Հայաստանի դուրսմղման շարունակությունն է, այժմ արդեն՝ շատ ավելի վտանգավոր հետևանքներով»:

Աղբյուրը`   Վահե Դավթյան