Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«2018-ից հետո, երբ իշխանությունն ասում էր՝ իրավիճակ է փոխվել, սա նկատի ունե՞ր». Տ. Աբրահամյան

«2018-ից հետո, երբ իշխանությունն ասում էր՝ իրավիճակ է փոխվել, սա նկատի ունե՞ր». Տ. Աբրահամյան
673
Ուրբաթ, 18 մարտի, 2022 թ., 13:00

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը. «Ադրբեջանի նախագահը շարունակում է տարբեր խմբերի հետ հանդիպումների ժամանակ հեկեկալով պատմել, որ 30 տարի իր երկիրը բոլոր ուղղություններով պարտված է եղել և միայն այսօր կարող է հպարտությամբ ասել, որ իրավիճակ է փոխվել և իրենք արդեն հաղթողի դերում են։
Փաստորեն 2018 թվականից հետո, երբ Հայաստանի իշխանությունն անընդհատ ասում էր՝ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՓՈԽՎԵԼ, սա նկատի ունե՞ր։
Հաղթական երկիրը մի քանի տարվա մեջ վերածեցին պարտվածի, պարտվածն էլ՝ կապիտուլացվածի»։