«ՄԱԿ-ը պարտավոր է պատասխանել՝ արդյո՞ք սրանք են իր դավանած արժեքները»․ Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի գրառումը․ ««Ի վերջո, ամեն ինչ հանգում է արժեքներին [...] Մենք ցանկանում ենք մեր երեխաներին ժառանգել աշխարհ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված արժեքներով՝ խաղաղություն, արդարություն, հարգանք, մարդու իրավունքներ, հանդուրժողականություն և համերաշխություն», - ՄԱԿ-ի պաշտոնական կայքում հենց այսպես է ներկայացնում կառույցի առաքելությունը ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Այնինչ իրականությունն ամբողջությամբ այլ է: ՄԱԿ-ը իր մասնագիտացված գործակալությունների ներկայացուցիչներով այսօր խաղաղության և մարդու իրավունքների, հանդուրժողականության և համերաշխության դեմ ուղղված հանցագործությունների հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական Շուշիում, մոտ 5000 անտուն մնացած շուշեցիների աչքի առաջ նշում է հանցագործ երկրի հետ իր համագործակցության 30 տարին։
Սա այն դեպքում, երբ 30 տարի շարունակ, տրվելով Ադրբեջանի սադրանքներին, ուղիղ անտեսել է Արցախի ժողովրդի իրավունքները, անտարբերություն ցուցաբերել Ադրբեջանի ԽՍՀ տարբեր քաղաքներից անտուն ու անօթևան մնացած հազարավոր փախստականների նկատմամբ, լռել 44 օր շարունակ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական հանցագործությունների մասին, և այսօր էլ անուշադրության մատնել Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներից բռնի տեղահանված 40 000 մարդկանց։
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, անդամ երկրները, այսօր Շուշիում կազմակերպված միջոցառմանը մասնակից ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների բոլոր պատասխանատուները պարտավոր են պատասխանել՝ արդյո՞ք սրանք են իրենց դավանած արժեքները, արդյո՞ք իրենց այցով լեգիտիմացնում են հայկական Շուշի քաղաքի բռնազավթումը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացված և այսօր էլ իրականացվող ադրբեջանական հանցագործությունները։

«Հիմարությունների շարքից է․ խոսում են՝ խոսելու համար»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
1911:36
«Առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորին տեղափոխել են Թևանյանի խցից»․ «Մայր Հայաստան»
7011:00
Քննարկվում է 2027թ․ պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը (տեսանյութ)
6210:54
Ընդդիմադիր խմբակցությունները, մեկը մյուսի հետևից, 20 րոպե ընդմիջում խնդրեցին (տեսանյութ)
6210:36
«Ի՞նչ կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»․ Մարիաննա Ղահրամանյան
7010:30
Պուտինն ու Սի Ծինփինը հանդիպել են ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում (տեսանյութ)
12110:13
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6810:00
«Ռուսաստանը դարձել է համաշխարհային ռեկորդակիր՝ իր դեմ սահմանված պատժամիջոցների թվով»․ Պուտին (տեսանյութ)
12309:54